Ձմռանը մենք ճանաչում ենք մեր սահմանները:
Սովորում ենք սառնության և ջերմության կետերը, ճանաչում ենք այն խոսքերը, որոնցից մենք տաքանում ենք կամ ընդհակառակը` սառչում են մեր մատները:
Քանի՜ ժամ է մեզ հարկավոր քնել, որ արթնանանք թարմացած, որ կարողանանք ազատվել բոլոր տեսակի վատ և չար բաներից:
Որքա՜ն ձյուն պետք է գա, որպեսզի պարզ դառնա, որ կախարդանքը միշտ ներսում է և, որ այն չի ծնվում արտաքին հանգամանքներից. այն միայն արձագանք է, պատասխան` արտաքին հանգամանքներին…:
Քանի՜ անգամ մենք չկարողանալով ինքներս մեզ պահել` կոտրվում ենք, ամբողջ ուժով ներքև գահավիժում, և սա տևում է այնքան ժամանակ, քանի դեռ չենք գտել հավասարակշռության և աջակցության կետը…:
Էլի քանի՜ հեքիաթ է պետք պատմել, մինչև պարզ դառնա, որ լավագույն պատմությունները տեղի են ունենում այստեղ և հիմա, և տեղի են ունենում հենց մեզ հետ, իսկ մենք այդպես էլ գլխի չենք ընկնում…:
Էլի՜ քանի անգամ է պետք միացնել և անջատել լույսը, մինչև հասկանանք, որ ներքին լույսը աշխատում է նույն մեխանիզմով` մեկ ջանքով դուք կարող եք արթնացնել և իրականություն դարձնել ձեր ներուժը ( իսկ, հետո կարող եք և չմիջամտել):
Քանի՜, էլի քանի հայելիների մեջ պիտի փնտրենք մեր մասնատված, հատվածական արտացոլանքը, մինչև հասկանանք, որ մենք ամբողջական կա՛նք, երևում ենք նրանց աչքերում, ովքեր մեր կողքին են…
Քանիերորդ անգամ մենք պետք է վախենանք մթությունից ու նրա խորխորատներից, մինչև որ զգանք մեր ուժը, հաղթահարելու ունակությունը և փայլելու կարողությունը…
Գարունը սկսվում է քեզանի՛ց…
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի