Այդպես արևն է իր շողերով ամոքում քո վերքերն ու ցավոտ տեղերը: Այդպես աշխարհն է սկսում քեզ ընկալել ինչպես հավասարի, դաշնակցի, ստեղծողի: Այդպես դու ես քո ներսում սկսում տեսնել մի բան, որը սահմաններ չունի, եզրերը տեսանելի չեն, չկա նաև վերջ. այն չի հանգչում երբեք: Հակառակ դեպքում ինչո՞ւ պիտի ծնված օրվանից մեզ տրվեր հավերժության հաշվարկի այդ կատարյալ մեխամիզմը` սիրտը…
Աշխարհի հետ ազնիվ լինելը, ինքդ քո հանդեպ (եթե անգամ սխալվել ես) բարություն ցուցաբերելը նույնպես աշխատանք է: Յուրաքանչյուրին` ըստ իր ներսի լույսի…
Յուրաքանչյուրին գարուն` ըստ իր ներսում արթնացած ուժի. միայն թե ինչ էլ մտածելու լինես այս պահին` մի՛ բարձրաձայնիր. հո՛գ տար քեզ` ինչպես ես եմ քեզ լռությամբ հոգ տանում…
Մեզանից յուրաքանչյուրն էլ պետք է ջերմություն ստանա, ներվի, որպեսզի անձրևին, օրերից մի օր, գլուխներս կախ չկանգնենք ծաղկած բալենու առաջ` գլխաբաց չկանգնենք բաց երկնքի տակ, ուր ուրաքանչյուր ոք նման է շողարձակող լույսի…
Աշխարհը գարնան նման է. իրական ամեն ինչ միշտ սկսվում է ներսից…
Աղբյուր` Кит не спи
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի