Ապրիլի 7, թե՞ մարտի 8

mimozaՀամառորեն սպասում էի, որ մեր պետական այրերը տոնի փոփոխություն կանեին` մարտի 8-ի ոչ աշխատանքնային օրը տեղափոխելով ապրիլի 7, բայց… Ախր, մենք ունենք ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության սիրուն տոնը: Ապրիլի 7-ի մեջ գոնե խորհուրդ (այն էլ ինչ խորհուրդ) և բովանդակություն կա, եկեք հասկանանք` ինչ կա մարտի 8-ի մեջ:

Տոնին ծնունդ է տվել Կլարա Ցետկինը: Նա գերմանացի մարքսիստ էր, ակտիվիստ, Գերմանիայի կոմունիստական կուսակցության  հիմնադիրներից, կանանց իրավունքների պաշտպան: 1908 թվականի մարտի 8-ին կայացավ կանանց իրավահավասարության համար ընթացող ցույց: Այդ օրը ավելի քան 15 000 կանայք շրջեցին ողջ քաղաքով, պահանջելով կրճատել աշխատանքային օրը և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ։ 

Կարծես թե մերժել ենք, չէ՞, բոլշևիկյան հեղափոխությունը և մարքսիստական գաղափարախոսությունը:

Չնայած` հա՞ որ…

Հարց` այդ դեպքում ինչո՞ւ ենք ընդունում գաղափախոսության արգասիք համարվող այս տոնը` մարտի 8-ը: Մինչ դուք կպատասխանեք այդ հարցին, մենք մի քիչ էլ ետ գնանք և փորձենք հասկանալ մարտի 8-ի ակունքները: Այն, պարզվում է` հուդայական տոն է, կոչվում է Փուրիմ և նվիրված է Պարսկաստանի` ազգությամբ հրեա թագուհի Էսթերին, ով իր հմայքով, խորամանկությամբ ու նենգությամբ տասնյակ հազարավոր պարսիկների, այդ թվում` կանանց և երեխաների, կոտորածի պատճառ է  դարձել: Այս տոնը հրեաները նշում են մեծ շուքով, տոնախմբությամբ, երաժշտությամբ և պարերով:

Հետևությունները թողնում եմ ձեզ…

Ինձ որ հարցնեք` գարունն ինքնին տոն է՝ հոգու կիրակիի նման մի բան. գարնան ամեն օրն էլ տեղով տոն է, էլի…: Գարնան օրը, ինձ համար, մանկությունից հետս բերած պատկառուկի (միմոզա) բույր ունի, որը նույնքան իրական է, որքան հիմա զարդասեղանի վրա դրված զգլխիչ հոտով օծանելիքը՝  Pur Desir de Mimosa-յի սրվակի տեսքով (ճիշտ այդպես՝ բույրերի տեսքով են բուրում նաև ամառն ու աշունը. ամառը՝ օշինդրի, աշունը՝ քրիզանթեմի հոտով…):

Թեև Սեբաստացի TV-ին այս հաղորդումը ( ականջդ կանչի Միշա Ավդալյան, Շահանե Խաչիկյան) նկարահանել է տարիներ առաջ, բայց դե, սիրելի կանայք, մեկ է, նույն բանը այսօր էլ եմ ասում:

Հույս չունենաք` վաղն էլ եմ ասելու…

Հարգանքով` Նունե Մովսիսյան

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s