Դու ազատ ես:
Ապրի՛ր:
Սխալվի՛ր:
Գրողը ծոցը ուղարկի՛ր:
Բոլոր դեպքերում` ապրի՛ր:
Զգա՛ ձախողման համը և համը հաջողության:
Արդյունքում գիտակցի՛ր, որ
Երկուսն էլ նույն համն ունեն:
Զգա՛ համը քո և համը կյանքի:
Սիրո համը, որը դու միշտ փնտրում ես:
Այդպես էլ ապրի՛ր,
Սխալներ արա՛,
Բանի տեղ մի՛ դիր:
Ճիշտ բաներ ասա,
Կամ՝ սխալ բաներ,
Ցնցվի՛ր, քրտինքը թող հոսի, և սիրտը դուրս թռչի կրծքից:
Գտի՛ր քո սահմանները և երբեք մի՛ հրաժարվիր դրանից:
Նրանք քեզ կանվանեն՝
Ապուշ, վախեցած, խաբեբա, խելագար:
Զգա՛ մերժան համը և համը դատապարտման:
Զգա՛ նաև համի բացակայության համը:
Ուշադի՛ր եղիր:
Շնչի՛ր:
Եվ ապրի՛ր:
Սիրի՛ր: Բա՛ց եղիր սիրո առաջ:
Սխալներ գործիր:
Ամեն ինչ գրողի ծոցն ուղարկիր:
Ծիծաղելիս կամ լաց լինելիս՝ ընկի՛ր հողի վրա:
Սերը կաջակցի քեզ,
Հողը միշտ էլ հող է մնում:
Եվ հողը սե՛ր է,
Եվ դու ազատ ես…
Աղբյուր` Джефф Фостер
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Ջեֆ Ֆոստեր»