Բանակային մանրապատումներ 3

26169928_1175326632604593_5347550941993653005_n

Զանգ գիշերվա հազարին: Զինվոր Արեգից է:

Խոսում է չափազանց բարձր: Դիմանում-դիմանում եմ, էլ չեմ դիմանում.

-Բալա, ինչի՞ ես գոռալով խոսում, ես հըլը որ լավ եմ լսում, բայց, եթե 5 րոպե էլ հետս այդպես գոռալով խոսես` չեմ խոստանում, որ կշարունակեմ առաջվա նման լավ լսել:

Արեգը ուրախ-ուրախ, թե`

-Վա՜յ, մամ ջան, փաստորեն քեզ հետ եմ խոսում հերիք չի, դեռ մի բան էլ ինձ լսում ես: Բանն էն է, որ ձեռքս մի բըլբըլած ՊՆ հեռախոս է ընկել: Հերիք չի աչքերը չեն տեսնում (կամերա չունի), ականջներն էլ չեն լսում (դինամիկ չկա), ատամներն էլ թափվել են (կնոպկաները չկան): Մտքիս մեջ սենսըր եմ գծել, մոտավորապես գտել եմ համապատասխան թվի տեղը, որ կարողանամ քեզ զանգ ուղարկել: Հիմա հասկացա՞ր: Ըսկի իմ գյոզալ այֆոնի վրա էսքան չեմ ուրախացել, ինչքան էս չըխկըլտիկի «հնարավորությունների»: Մի խոսքով` հո հեռախոս չի, շեդեվըր ա, շեդեվըր…

Հետաքրքվում եմ` չորացա՞վ օրեր առաջ լվացած զինվորական հաստ բաճկոնը (բուշլատ):

-Հա՛, մամ ջան, համարյա չորացել է:

-Ա՛յ բալա, ոնց կարող է էս եղանակին էդ հաստ շորը ներսում չորանալ:

— Դու մի աչքով մի նայիր իմ զորամասի սարերին` չորացման բնական համակարգ է գործում:​ Տեսա, որ չի չորանում, հագա, սկսեցի վազելով բարձրանալ մոտակա սարը, շունչ քաշեցի ու ձեռքերս թափահարելով սարից սուրացի ցած: Վաղն էլ էն կողքի սարը որ վազելով բարձրանամ-իջնեմ` քամուց լրիվ կչորանա…

Կարող եք ծանոթանալ նաև`

Բանակային մանրապատումներ 2

Բանակային մանրապատումներ 1

Իմ զինվորը

Արեգի պատումները

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Բանակային մանրապատումներ 3

  1. Уведомление: Բանակային մանրապատումներ 4 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Իմ զինվորը վերադարձավ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s