Բրունո Ֆերերո «Քո ամենալավ քարոզը դու ես»

55823852_2363053690412023_9124268539832696832_n.jpg

Սուրբ Ֆրանցիսկի քարոզը

Մի անգամ, սուրբ Ֆրանցիսկը վանքից դուրս գալիս հանդիպեց եղբայր Ջինեպրոյին: 

Վերջինս պարզ, բարի մարդ էր, և սուրբ Ֆրանցիսկը շատ էր սիրում նրան: 

Սուրբ Ֆրանցիսկը դիմեց եղբայր Ջինեպրոյին մի խնդրանքով.

ղբա՛յր Ջինեպրո, արի՛ միասին գնանք քարոզելու:

-Հա՛յր իմ,- պատասխանեց եղբայրը,- դու, ախր, գիտես, որ ես բավարար չափով կրթված չեմ: Ես ինչպե՞ս կարող եմ քարոզ անել:

Սակայն սուրբ Ֆրանցիսկը իրենը պնդեց, և եղբայր Ջինեպրոն, ի վերջո, համաձայնվեց գնալ նրա հետ: Նրանք քայլեցին ամբողջ քաղաքով, ամայի վայրերում աղոթեցին նրանց փոխարեն, ովքեր աշխատում էին արհեստանոցներում և այգիներում: Ժպտացին երեխաներին, առաջին հերթին` ամենաաղքատներին: Մի քանի բառ փոխանակեցին տարեցների հետ: Խոսեցին հիվանդների հետ: Մի կնոջ օգնեցին տանել ջրով լի մեծ կուժը:

Եվ, երբ նրանք արդեն հասցրել էին մի քանի անգամ շրջել քաղաքում, սուրբ Ֆրանցիսկը ասաց.

ղբա՛յր Ջինեպրո, վանք վերադառնալու ժամանակն է:

-Իսկ քարո՞զը:

-Մենք արդեն այն արել ենք…այո՛, արել ենք, — ժպտալով ասաց սուրբը:

Եթե քո հագուստից վատ հոտ է գալիս, կարիք չկա ներկա գտնվողներին տեղեկացնել: Հոտը կվկայի  այդ մասին: 

Քո ամենալավ քարոզը դու ինքդ ես, քո կյանքը:

Աղբյուր`  Бруно Ферреро- 365 коротких историй на каждый день

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք խանոթանալ նաև` Ֆրանցիսկ Ասսիզեցի «Տեր, իմ ձեռքերը միջնորդ դարձրու»

Բրունո Ֆերերրո «Կան մարդիկ, ովքեր չգիտեն»

 

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s