Հպարտությունը և խանդը միշտ քայլում են կողք կողքի: Երբ Աստծո սերը որպես բարձրագույն արժեք կորչում է, հիմնական արժեքներ են դառնում մեր գիտակցությունը և մեր մարմինը: Եվ, երբ գիտակցության պաշտամունքը, այսինքն` հպարտությունը դառնում է գերակա և մոտենում է մահվան սահմանին, մարդը թեքվում է խանդի ուղղությամբ: Նա ուզում է միասնություն կազմել սիրելիի հետ: Սիրած մարդը պարտավոր է դառնալ նրա շարունակությունը, պետք է տա միայն դրական էմոցիաներ, հաճույք պատճառի: Այն ամենը, ինչին մենք երկրպագում ենք, պետք է լինի հավերժական: Այդ պատճառով, խանդոտ մարդը ցանկանում է, որ հարաբերությունները դառնան կայուն և անսասան:
Ծնողների և զավակների փոխհարաբերությունների վերակազմավորումը սկսվում է երեխաների սեռական հասունության շրջանում: Սովորական թվացող հնազանդությունը, ծնողից երեխայի կախվածությունը սկսում է փլուզվել. միասնական ընտանիքը հանկարծ բաժանվում է ծնողների և անկախ երեխայի:
Բանն այն է, որ երեխան էներգետիկ մակարդակում սկսում է կառուցել սեփական անձնական կյանքը: Միասնականության արտաքին կազմաքանդումը պետք է ամրապնդել ներքին սիրով և հասկացվածությամբ, իսկ այն մարդու համար, ով կորցրել է Աստծո հանդեպ սերը, երջանկություն գոյություն ունի միայն լինելիության արտաքին ձևերի մեջ: Այս է պատճառը, որ կախվածությունը փոխարինվում է ագրեսիվությամբ:
Ծնողներ-երեխաներ փոխհարաբերությունների հաջորդ խզումը տեղի է ունենում, երբ երեխան իր ընտանիքն է ստեղծում: Եվս մեկ փուլ, երբ հայտնվում են երեխաները:
Թույլ սեր ունեցող մարդը ձգտում է հաճույքների և վայելքների: Նա աննկատ կերպով վերածվում է էներգետիկ վամպիրի` շրջապատի մարդկանցից անընդհատ պահանջելով էներգիա և դրական զգացողություններ:
Իսկ, երբ երեխան էներգիան անջատում է` ուղղելով իրեն, իր ճակատագրին, իր երեխաներին, ծնողների մոտ կարող է առաջանալ դժբախտության, կորստի զգացողություն: Ծնողների մոտ տեղի է ունենում սեփական տարածքի պաշտպանության և նախկինին վերադառնալու պահանջների առաջադրում. սրանով է բացատրվում մեծերի ոչ ստանդարտ վարքագիծը:
Չի կարելի ենթարկվել և հնազանդվել, կախվածություն ունենալ էգորիստ մարդկանցից: Մեղքը ապականում է ոչ միայն նրան, ով մեղավոր է, այլև նրան, ով օգնում է, որ այդ մեղքն իրականանա: Հետևաբար, ծնողները մի կողմից պետք է դրսևորեն սեր և ներողամտություն, մյուս կողմից` խստորեն ճնշեն իրենց էներգետիկ վամպիրիզմը:
Աղբյուր` Սերգեյ Լազարևի ֆեյսբուքյան էջ
Սկզբնաղբյուր` С. Н. Лазарев «Воспитание родителей»
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` Սերգեյ Լազարև «Եթե ուզում եք առողջ լինել»
Уведомление: «Ուսումնական գարուն» նախագիծ. արդյունքներ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Սերգեյ Լազարև «Երբ կորչում է սերը…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սովորեք սիրել այն, ինչը Ձեզ դուր չի գալիս | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հիվանդությունը` ազդանշան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սերգեյ Լազարև «Սովորեք սիրել այն, ինչը Ձեզ դուր չի գալիս» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Լազարև «Սովորեք սիրել այն, ինչը Ձեզ դուր չի գալիս» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սերգեյ Լազարև «Ծնողների դաստիարակություն» – Բարի գալուստ Լիլի Ավագյանի բլոգ