Եվ դու թույլ տուր

viravoranqy-haghtaharelu-ughinery-7648.jpg

Ես պատրաստվում եմ այլևս քարշ չտալ անցյալի բեռը, որն այդքա՜ն անձնվիրաբար բերել եմ հետս. դրանք իմ, մեր նախկին սխալներն են: Ես ինձ չեմ նախատելու այն ամենի համար, ինչը կատարյալ չէ: Ես ինձ չեմ համոզելու, որ արժանի չեմ սիրո և երջանկության: Թույլ չեմ տալու, որ անցյալի ձայները զնգան իմ ականջներում` հիշեցնելով անհաջողություններիս մասին: Ես կսովորեմ իմ մեջ լռեցնել այդ ձայները, կսովորեմ չհավատալ դրանց:

Այս տարի ես ամեն անգամ չեմ փակվելու, երբ ինչ-որ մեկը փորձի ինձ ցույց տալ իր սերն ու նվիրվածությունը: Ես չեմ փորձելու տարածություն ստեղծել իմ ու նրա միջև, ում հնարավոր է, որ սիրահարվեմ: Չէ՞ որ ես սովորություն ունեմ հավատալու, որ արժանի չեմ ճշմարիտ սիրո կամ, որ սերն այդ ավարտվելու է սիրտս կոտրելով: Ես հեռու չեմ վանելու իմ զգացմունքները և չեմ ձևացնելու, թե ինձ համար ամեն ինչ միևնույնն է: Փոխարենը ես ամուր կլինեմ և հեռու չեմ վանի նրան, ով իսկապես ցանկանում է սիրել ինձ:

Այս տարի ես ոչ միայն թույլ կտամ, որ ինձ սիրեն, այլև վերջապես թույլ կտամ ինքս ինձ սիրել: Ես չեմ նայելու հայելու մեջ և մատնացույց չեմ անելու իմ ամեն մի թերություն: Ինքս ինձ չեմ տանջելու, ինչ է թե` ինչ-որ բան այնպես չեմ արել: Բայց ես ինձ կտամ ևս մեկ հնարավորություն, ճիշտ այնպես, ինչպես տալիս են նրան, ում սիրում են: Ես ինձ կսիրեմ մանրուքների մեջ և իմ թերություններով հանդերձ: Ես կտոնեմ իմ հաղթանակները և այն պահերը, որով ես կարող եմ հպարտանալ և կտոնեմ առանց մոռանալու և առանց ամաչելու:

Այս տարի ես ինձ թույլ կտամ լիովին բացել սիրտս: Ինքս ինձ կհիշեցնեմ այն ժամանակների մասին, երբ ես չեմ ուզեցել զսպել զգացմունքներս և բաց եմ եղել նրա առաջ, ով ինձ սիրել է և ում ես եմ սիրել, ու թեև իմ սիրտը կոտրվել է այդ սիրուց, բայց և այնպես, բաց սրտի զգացումն եղել և մնում է անհավանական` միանգամայն փոխհատուցելով զգացածս ցավին:

Այս տարի ես չեմ ուզում ապրել վախի մեջ` սիրված լինել նշանակում է վտանգի ենթարկել ինքդ քեզ: Ի վերջո, ճշմարտություն է այն, որ կյանքում ամեն ինչ կապված է ռիսկի հետ և, եթե նույնիսկ ամեն ինչ չստացվի այնպես, ինչպես կուզեի` լիներ. ամեն դեպքում կարող եմ ասել` ես փորձել եմ: Գոնե հպարտանալու տեղ կունենամ, որ չեմ ապրել վախի անհայտության մեջ, այլ այն ընդունել եմ գրկաբաց և սրտանց:

Այս տարի ինքս ինձ հիշեցնելու եմ` ես արժանի եմ սիրո, անկախ նրանից, թե ով կորոշի իմ կյանք մտնել կամ հեռանալ: Ես թույլ չեմ տալու, որ հարաբերությունները որոշեն, թե ինչի եմ ես արժանի, որովհետև այս աշխարհում ոչ մեկն ինձ չի կարող սիրել հավերժ: Ես թույլ եմ տալու, որ իմ սիրտը սիրի անվերապահ և բացարձակ կերպով, այլ ոչ թե միայն հուսահատ ինքնապաշտպանության նպատակով:

Այս տարի ես ինձ թույլ չեմ տալու համաձայնվել ձևական խոստումների, թերի հարաբերությունների և վատ վերաբերմունքի հետ: Ես այլևս ոչ մեկին չեմ արդարացնելու: Որովհետև ես արժանի եմ ավելիին: Ես արժանի եմ հարաբերությունների, որոնք արդարացնում են իմ ակնկալիքները: Ես հասկացել եմ, որ հեռու մնալ է պետք նրանցից, ովքեր ինձ չեն սիրում. դա նույնպես սեր է ինքս իմ հանդեպ:

Այս տարի ես թույլ կտամ ինձ սիրել պարզապես այն պատճառով, որ դա լավագույնն է, որ ես կարող եմ զգալ այս կյանքում: Ժամանակն է, որ դադարեմ ինքս ինձ ետ պահել անցյալի վախի պատճառով:

Այս տարի ես թույլ կտամ ինձ սիրել, պարզապես այն պատճառով, որ արդեն ժամանակն է:

Եվ դու թույլ տուր…

Աղբյուր` Фитнес для мозга

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s