Ջո Նավարո «Ես տեսնում եմ` ինչ եք մտածում»

artist_31354.jpg

Ջո Նավարոն  ФБР նախկին լրտես է, ոչ վերբալ հարաբերությունների և ​ժեստերի լեզվի  մասնագետ:
Ստորև ներկայացնում ենք Ջո Նավարոյի «Ես տեսնում եմ, թե դուք ինչ եք մտածում» գրքից մի հատված: Ըստ նրա դիտարկումների` մարդուն ավելի ճիշտ հասկանալու համար կարելի է հետևել ոչ վերբալ արտահայտչամիջոցների, այսինքն` կարդալ մարմնի լեզուն:

Եվ այսպես`

  1. Ինտոնացիա (հնչերանգ)/բառ-մարդն ասում է մի բան, մինչդեռ ինտոնացիան լրիվ այլ բանի մասին է խոսում: Օրինակ` մոնոտոն ձայնով խոսում է իր համար կարևոր զգացմունքների մասին:
  2. Բառ/էմոցիոնալ հոգեվիճակ -մարդն ասում է, որ ուրախ է քեզ տեսնելու համար, մինչդեռ նրա դեմքը դժգոհություն է արտահայտում:
  3. Գործողություն/կոնտեքստ (համատեքտ) -մարդը հասարակության մեջ հիստերիա է բարձրացնում:
  4. Հայտարարված (դեկլարատիվ) մտադրություններ / իրական արարքներ-մարդը հայտարարում է, որ մտադիր է ձեզ հետ համագործակցել, սակայն, իրականում, պարբերաբար ուշանում է:
  5. Էմոցիոնալ հավասարակշռության խանգարում — եթե դուք էմոցիոնալ հավասարակշռության կտրուկ խաթարման զգացողություն ունեք խոսակցությունների, երկխոսությունների ժամանակ կամ լսելու, նայելու ընթացքում, դա հստակ ազդանշան է` դուք մանիպուլացիայի եք ենթարկվում:
  6. Եթե ձեզ հետ խոսելու ընթացքում անձը հեշտությամբ (առանց թույլտվության) մտնում է ձեր տարածք և դեմոստրատիվ կերպով անտեսելով պարկեշտության կանոնները` դիպչում է ձեզ, վերցնում է ձեզ պատկանող առարկաները, կոպտորեն է բացում-փակում ձեր փաստաթղթերի էջերը, տրորում է ձեր այցեքարտի անկյունը, ապա վստահորեն կարելի է արձանագրել` դրանք հոգեբանական մանիպուլյացիայի նշաններ են: Կարող է լինել և հակառակը`  մարդն անհարկի հեռանում է կամ ձեզ անտեսում է հենց այն պահին, երբ դուք պատրաստվում եք խոսել: Ձեզ հարկավոր է լրացուցիչ հոգեուժեր ծախսել նրան մոտենալու և ձեզ լսելի դարձնելու համար:
  7. Ժամանակի անհիմն վատնում`​ որոշման ընդունման կամ դրա ձգձգման նպատակով: Որոշում ընդունեք հիմա, որովհետև վաղը… Հետաձգված որոշումը խոսում է այն մասին, թե որքանով է այն կարևոր ձեզ համար: Եթե դուք շտապեցնում եք մարդուն, նշանակում է` ցույց եք տալիս, թե որքան կարևոր է այն ձեզ համար և, որ դուք հետաքրքված եք, որ այդ որոշումը հնարավորինս շուտ կայացվի:

Աղբյուր` Джо Наварро, Марвин Карлинс- Я вижу, о чём вы думаете

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s