Վնասակարը չշնչելն է և չուզելը

20620916_1626621527388580_3152237829444756883_n

Կան այնպիսի կանայք, ովքեր այլևս չեն վախենում: Չեն վախենում դուր չգալուց, չհամապատասխանելուց, չիմանալուց, չհասցնելուց, խոհանոցում վատ պատրաստելուց:

Նրանք չեն վախենում չիմացածը ևս մեկ անգամ հարցնելուց, ծիծաղելի նայվելուց: Նրանք ունեն ամառվա իրենց հագնելիքը: Աշնանը` նույնպես: Դա նրանց համար պրոբլեմ չէ: Եվ ընդհանրապես` նրանց կյանքում քիչ են պրոբլեմները: Ուղիղ չընթանալն առաջվա նաման այլևս սարսափելի չէ` կարող են և շեղվել: Նրան գիտեն, որ գեղեցիկը ներսում է: Նրանք այլևս չեն վախենում խեղդվելուց: Դե՛, որովհետև վաղուց ապրում են խորքում: Չեն վախենում արտասվելուց` թե՛ վշտից և, թե՛ ուրախությունից, նրանք կարողանում են ժպտալ երկուսի դեպքում էլ:

Նրանց համար արդեն ուշ է վախենալ սպիտակ մազերից, կնճիռներից էլ` հո առաջիններից չեն: Հիմա ամեն ինչ ընդունվում է ժպիտով: Նրանց համար շատ ուշ է վախենալ` ինչ են մտածում գործընկերները, սկեսուրը, մարդիկ:

Նրանք ուտում են այն, ինչ ուզում են: Նրանց համար արդեն գիշերը սարսափելի չէ ուտելը, և ոչ էլ ամոթ է: Նրանք գիտեն` ծխելը և խմելը ոչ էլ վնասակար են: Վնասակարը չշնչելն է և չուզելը:

Նրանց համար միևնույնն է` նա եկել է ժամը 18:30-ին, թե՞ 21:00: Շուտ կգար, եթե սիրեր: Եվ կշտապեր: Կարևորը, որ կա, եկել է:  Նրանք այլևս չեն վախենում մենակ մնալուց: Կարողանում են չտեսնել նրան, ով չի նկատում: Հեռանալ նրանից, ով խույս է տալիս:

Նրանք գիտեն` ինչ ասել: Նրանք գիտեն` երբ լռել: Գիտեն` ինչի համար աղոթել: Նրանց ամեն ինչը սրտից է: Նրանք նման են պատուհանից եկող թարմ օդի: Նրանց համար սարսափելի չէ հիմար երևալ: Գեր կամ նիհար լինել:

Նրանք վաղուց դադարել են երևալ: Եվ սկսել են ուղղակի լինել: Նրանք անում են այն, ինչ սիրում են: Սիրում են նրան, ով սիրում է:

Խոսել շիտակ: Չխաբել, գլուխ չարդուկել, խուճուճ բաներ չասել, եղած գանգուրներն էլ չուղղել: Մեջքը ուղիղ պահել: Մատների արանքով նայել հիմարներին: Լսել լռության մեջ:

Դառը շոկոլադը նրանց համար քաղցր է: Նրանք գիտեն գնահատել ժամանակը` առավոտը, օրը, գիշերը:

Նրանք չեն պարտադրում դստերը: Եվ հրահանգներ չեն տալիս որդուն: Նրանք զբաղված են գործերով: Իրենց գործով: Նրանք գիտեն իրենք իրենց հետ լինել: Ինքն իր հետ մնալ:

Նրանք այլևս չեն մեղադրում հորը: Սիրում են մորը: Նրանք չեն վախենում մեռնել: Որովհետև ապրում են:

Կան կանայք, ումից արդեն ուշ է վախենալ…

Աղբյուր` Марина Степанченко

Ռուսերենից թարգմանության ծաղկաքաղը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s