Ոչ թե համակերպվել, այլ ապրել

55557049_2358359317548127_251679117836025856_n.jpg

Ամուսնությունը` ինքնակազմակերպում

… Մենք, ըստ էության, կարող ենք ընտրել նրանց, ում սիրում ենք` հետները ապրելով մի ամբողջ կյանք: Ես, ի վերջո, եկել եմ հետևյալ եզրահանգման` երկարատև ամուսնությունն ինքնակազմակերպում է: Սերը գեղեցիկ է և անվերջ, ամբողջ խնդիրն այն մեկին գտնելն է, ում հետ որոշել ես ապրել կյանքդ:

Դրանից հետո կարող եք հանձնվել ժամանակի հոսքին և հետևել, թե ինչպես է կիրքը փոխակերպվում քնքշության, հիացմունքը` հարգանքի, հավատարմությունը` նվիրվածության, փոխադարձ հարաբերությունները` փոխըմբռնման: Չգիտեմ` ինչ, բայց հետո էլի ինչ-որ բան է տեղի ունենում, իսկ քո գործը դառնում է միայն այս ամենին հետևելը և ապրումակցելը:

Կարելի է և այս ամենին ընդդիմանալ կամ փախչել, լաց լինել, երբ թափվում են ծաղիկի թերթերը, կապված մնալ ճյուղերին և պտուղներին, փնտրել պտուղների ուշահաս տեսակներ, որոնք դեռևս թարմ են: Դա էլ է հետաքրքիր, միայն թե այդ դեպքում դու երբեք չես կարող տեսնել, թե ինչպես են ծլում այն սերմերը, որոնց դու չսպասեցիր…

Աղբյուր` Марта Кетро

Կյանքի որակի մասին

Կյանքի որակ». այս երկու բառերը առանցքային են: Սա այն չէ, թե որքան ես դու վաստակում և կամ` որտեղ ես հանգստանում: Սա այն մասին է, թե որքան պիտի դիմանալ. ինչի հետ պիտի հաշտվել, էլի որքան ատամները սեղմել, աչքերը փակ պահել և շուրջը չնայել, քանի դեռ ապրելը գոնե մի քիչ չի թեթևացել:

Ֆիզիկական ցավ ունես, թե՞ փոխհարաբերությունների կարգավորման խնդիր, կարևոր չէ, հանկարծ մի օր հասկանում ես, որ դու ավելի շատ համակերպվել ես, քան ապրել: Սա դեռ ոչինչ, իսկական դժբախտություն է, երբ հանկարծ գիտակցում ես, որ անհանգստության մեջ ապրելը ամենևին էլ պարտադիր չէր:

«Միայն երրորդ օրը հնդկացի Շեղ Աչքը նկատեց, որ խցում չորրորդ պատը բացակայում է»: Դեռ լավ է, որ սա ամիսների հաշիվ լինի, և ոչ թե տասնամյակների:

Խնդրում եմ` ստուգե՛ք պատերի ամրությունը, որոնց ներսում դուք անհույս փակված եք:

Հրե՛ք յուրաքանչյուր դուռ, որը փակ է թվում:

Փորձե՛ք լուծել անլուծելի թվացող դժվար խնդիրները. երբեմն հին, ժանգոտված շղթաները ավելի ամուր չեն, քան սիրախաղերի համար նախատեսված վարդագույն ձեռնաշղթաները:

Իսկ ամենաահավորն այն է, երբ պարզվում է, որ երկարատև խնդիրները և դրանց լուծման ուղղված ձեր ջանքերը տարիների անիմաստ աշխատանք է եղել: Եվ, որ դուք կարող էիք երջանիկ լինել շատ տարիներ առաջ և ոչ թե հիմա` իներցիայի ուժը հաղթահարելուց հետո միայն: Եվ, որ ձեր կյանքի այդ տխուր և դժվար ժամանակահատվածը, ըստ ամենայնի, կարող էր և միանգամայն ուրիշ լինել, իսկ դուք չգիտեիք…

Աղբյուրը`  Марта Кетро

Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Ոչ թե համակերպվել, այլ ապրել

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s