Նոյեմբերի 30-ին ծնվել է Ուինսթոն Չերչիլը` պետական, քաղաքական, ռազմական գործիչ, Մեծ Բրիտանիայի 61-րդ և 63-րդ վարչապետ, Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ, գրականությունից Նոբելյան մրցանակի դափնեկիր: Նոբելյան մրցանակ շնորհվել է 1953 թվականին` հրատարակված բազմաթիվ երկերի, հատկապես «Երկրորդ համաշխարհային պատերազմ» ռազմապատմական վեցհատորյակի համար:
2002 թվականին, BBC-ի «100 խոշորագույն բրիտանացիներ» հարցման արդյունքերով, Չերչիլը հռչակվել է բրիտանացիներից մեծագույնը՝ «The Greatest of Them All» (մեկ միլիոն քվե): Բացի այդ, միջազգային մեծ ճանաչում ունեցող «Թայմ» հանդեսի կողմից, Չերչիլը համարվել է աշխարհի պատմության մեջ առավել ազդեցիկ առաջնորդներից մեկը:
«Եթե դուք կարողանում եք օրը սկսել առանց կոֆեինի, եթե դուք մշտապես կարողանում եք կենսուրախ լինել` ուշադրություն չդարձնելով ցավին և տկարությանը, եթե դուք կարողանում եք ձեզ զսպել` չբողոքել և մարդկանց չհոգնեցնել սեփական պրոբլեմներով, եթե դուք կարողանում եք ամեն օր ուտել միևնույն կերակուրը և շնորհակալ լինել դրա համար, եթե դուք կարողանում եք հասկանալ սիրած մարդուն, երբ նա ժամանակ չի գտնում ձեզ համար, եթե դուք կարողանում եք ականջի ետև գցել սիրած մարդու մեղադրանքներն այն դեպքում, երբ մեղավոր չեք, եթե դուք կարողանում եք հանգիստ ընդունել քննադատությունը, եթե դուք կարողանում եք ձեր աղքատ ընկերոջը վերաբերել նույն կերպ, որքան հարուստ ընկերոջը, եթե դուք կարողանում եք ապրել առանց ստի և խաբեության, եթե դուք սթրեսի դեմ պայքարում եք առանց դեղահաբերի, եթե դուք կարողանում եք թուլանալ առանց խմիչքի, եթե դուք կարողանում եք քնել առանց դեղերի, եթե դուք կարողանում եք ազնվորեն ասել, որ նախապաշարմունքներ չունեք մաշկի գույնի, կրոնական համոզմունքների, սեռական կողմնորոշման կամ քաղաքականության հետ կապված, ուրեմն` դուք հասել եք ձեր շան զարգացվածության մակարդակին…»:
Աղբյուր` Уинстон Черчилль «Если вы можете начать день без кофеина…
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` Չերչիլի ճառը
Հայտնի մարդկանց կյանքը. անհավատալի պատմություն
Աֆորիզմներ, մեջբերումներ և ասույթներ Ուինսթոն Չերչիլից