Երբեմն դու ստանում ես աննախադեպ սիրո փորձ:
Ստանում ես մաքուր ձևով: Այն գալիս է հանկարծակի, անկանխատեսելի, գլխիդ է լցվում շռայլորեն: Ու դու հանկարծ հասկանում ես, որ ամենը, ինչ եղել է դրանից առաջ` քոնը չէր: Չէ՛, «դրանից առաջը» չես արժեզրկում, ուղղակի հագիցդ հանում ես սիրուն զգեստի նման, որովհետև այն, ինչ նախկինում ունեցել ես, ուղղակի քեզ համար չի եղել կարված: Մեկ ուրիշի հագին այն շատ էլ սիրուն կնստեր, իսկ քո հագին`չէ, ինչքան էլ որ այն հարմարեցվեր…
Այդպես է և սիրո դեպքում, ընկերնե՛ր: Այն կամ քեզ համար է, կամ քեզ համար չէ: Կամ էլ` դու բավականին երկար ժամանակ պիտի գոյատևես` մտածելով, որ այդպես պետք է լիներ և, որ դա անհրաժեշտ էր:
Բայց, եթե քո բախտը բերի, դու կիմանաս` ԻՆՉՊԵՍ վարվել. առաջվանը այլևս երբեք չի լինի:
Սերը, որը քոնն է, կտրոնով չէ:
Այն ցուցադրելու համար չէ:
Այն քիչումիչ սիրելու համար էլ չէ:
Այն գալիս է առանց հայտարարությունների և առանց նախապատրաստությունների:
Այն ծանրորեն չի գալիս, այլ հայտնվում է միանգամից:
Այն առանց դժվարության` գալիս է միմյանց միացնելու երկու փազլներ: Եվ դու հասկանում ես, որ պետք չէ խոսելիս բառերը ընտրել ցավագին դժվարությամբ: Պետք չէ միշտ հետևել սեփական վարքագծին, ամբողջ ընթացքում պետք չէ միշտ կռահել` որն է ճիշտ է և, որն է սխալ …
Քո սիրելին քեզ տալիս է ամենակարևորը` ՔԵԶ: Ահա, թե որն է տարբերությունը: Սերը մեկ ուրիշին որպես սեփականություն ստանալու իրավունքը չէ, այն քեզ ունենալու իրավունքն է: Իսկ նա, ով քեզ սիրում է, ամենից առաջ ուզում է, որ դու սիրես քեզ, ոչ թե քեզ զոհաբերես հանուն իրեն:
Դա անգնահատելի է …
Երկուսի միջև հաստատվում են ամենագեղեցիկ փոխհարաբերությունները: Նրանք ուղղակի լավ են զգում միմյանց հետ: Այո՛, նման սիրո համար նույնպես երաշխիք չկա, միայն թե նա, ով երբևէ այն ճանաչել է, երբեք չի գնա գործարքների…
Աղբյուր` Лиля Град
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Լիլյա Գրադ» էջին