Քաղաքացու իմ դիրքորոշումը

13067744

Մտորումներ ՀՀ քաղաքացու օրվա հետ կապված

Այո՛, ես հեղափոխությունների և տոների նկատմամբ միշտ էլ վերապահում եմ ունեցել և ունեմ: Դրանք, իմ խորին համոզմամբ, ներանձնական իրողություններ են. կամ ծնվում են մարդու հոգում և ծլարձակում ներսից կամ` չեն լինում: Եթե դրանք ներսից չեն, եթե ներքին հեղաշրջում և տոնի գիտակցում չկա, ապա արտաքին աշխարհում ծավալվող ոչ մի հեղափոխություն և հրավառությամբ ուղեկցվող ոչ մի տոն էլ չի օգնի, չի փրկի մարդուն և նրա կյանքի որակը չի լավացնի: Իսկ արտաքին գործոնների ազդեցությամբ` դրսից «հրահրված» լինելու դեպքում, այն կամ չի դառնա մարդունը, կամ էլ արագորեն կլքի` ներսում տեղավորվելով որպես հիասթափություն, դժգոհություն և բողոք: Միով բանիվ` մարդուց դուրս կայացվող որոշումներին թերահավատորեն եմ վերաբերում:

Ինչևէ, Քաղաքացու օրվա հետ կապված` ներկայացնում եմ ՀՀ քաղաքացու իմ դիրքորոշումը:

Մերժել եմ, մերժում եմ և ինչքան ուժ ունեմ` մերժելու եմ թշնամանք, ատելություն, չարություն տարածողներին: Ընդ որում, կապ չունի` ովքեր են թիրախում. հայը թե թուրքը, Նիլոլը թե Սերժը, քրիստոնյան թե աթերիստը, կաշառակերը թե կաշառք չվերցնողը (շարքը` շարունակելի):

Ասել է թե` չեմ ընդունում սևի և սպիտակի, չարի և բարու, լավի և վատի տրամաբանությունը. մերժում եմ նման բևեռացումը և վերջ:

Ընդունել եմ, ընդունում եմ և ընդունելու եմ խաղաղություն, բարություն և լույս տարածողներին: Անկախ ցանկացած տարաձայնության` գլխիս վրա տեղ ունի նա, ով

  • իր ներսում ուժ է գտնում մարդուն ներելու
  • իր բարի գործն է անում` անկախ հանգամանքերից
  • մարդուն հարգանքով է վերաբերում` անկախ ամեն ինչից

Եվ գլխավորը` ում համար Մարդը գերակա արժեք է անկախ քաղաքական հայացքներից, ազգային պատկանելությունից, կրոնական համոզմունքներից:

Նունե Մովսիսյան

Реклама

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s