Անիմաստ խոսակցությունները հանգեցնում են էներգիայի մեծ կորստի, հատկապես, երբ դուք քննարկում եք ձեր զգացմունքները:
Եթե ձեր կյանքում տեղի է ունենում ինչ-որ նոր բան, փորձեք անել հետևյալը. ոչ մեկին այդ մասին մի ասեք, եթե նույնիսկ ցանկությունը մեծ է: Չբարձրաձայնելու դեպքում դուք կպահպանեք էներգիան և ներուժը, որն իր հետ բերում է ստեղծված իրավիճակը:
Անգամ այն դեպքում, երբ մեկ ուրիշը փորձում է իր մասին պատմել ձեզ, միևնույնն է, ցուցաբերեք զսպվածություն և վերահսկեք ձեր զգացմունքները: Այդպես վարվելով` դիմացինը հնարավորություն չի ստանում ձեզ մանիպուլացիայի ենթարկել: Նման վարքագիծ դրսևորելով դուք շփոթության մեջ եք գցում դիմացինին` ավելի ամրապնդելով սեփական դիրքորոշումը:
Ամբողջ խնդիրն հետևյալն է` կարողացեք ժամանակին ինքներդ ձեզ զսպել: Բառերը և մտքերը հավասար ուժգնությամբ են ազդում մարդու կյանքի որակի վրա:
ԴՆԹ-ն մտքերն ընկալում է այնպես, ինչպես ականջներն են ընկալում խոսքը:
Նույնն է և ընթերցանության դեպքում. ձեր կարդացած յուրաքանչյուր հատված ազդում է ԴՆԹ-ի մոլեկուլների վրա, որովհետև վերջիններս շատ զգայուն են ինչպես ձայնային, այնպես էլ տեսողական տեղեկատվության նկատմամբ:
Տեղեկատվությունը, որը կարդացվում է լիակատար լռության պայմաններում, էլեկտրոմագնիսական ալիքների միջոցով հասնում է մարդկային մարմնի յուրաքանչյուր բջիջ: Ընդ որում, որոշ տեքստեր խթանում են գենետիկական (ժառանգական) ապարատը, իսկ մյուսները` վնասում:
Աղոթքի բառերն արթնացնում են մեր ներուժը, ակտիվացնում են գենետիկական ապարատի պաշարները, իսկ անեծքը, ընդհակառակը, թուլացնում է մարդու օրգանիզմի նորմալ զարգացումը:
ԴՆԹ-ն կտրուկ կերպով արձագանքում է մարդու մտքերին և ընթերցվող տեքստին. այդ ամենը պահվում է բջջային մակարդակում` գենետիկական պահոցում, այսպես, թե այնպես, փոփոխության ենթարկելով մեր սովորական «ապրելու ձևը»: Հաշվի առեք` որոշ բառեր կարող են խանգարել քաղցկեղի առաջացմանը, իսկ մյուսները` ուղղորդել բուժման:
Երբ ասում կամ մտածում եք, որ քաշ եք հավաքել` շարունակում եք գիրանալ: Իսկ, եթե ասում եք, որ նիհարել եք, ապա դրանով էլ ավելի եք խորացնում ձեր վիճակը, որովհետև «նիհար» բառը ենթատեքստում բացասական իմաստ է պարունակում` «վատ», «ոչ այնքան լավ»: Ուղղակի ասեք «ես դարձել եմ բարեկազմ». և նման բառերի դրական ազդեցությունն երկար սպասեցնել չի տա:
Եթե ձեզ հետ ոչ մի վատ բան չի պատահում, ապա մի մտածեք նման բաների մասին: Էլ ավելի կարևոր է այդ մասին չբարձրաձայնելը. հիշեք` «Ասեց ու արեց» ասացվածքը հենց այնպես չի առաջացել…
Ուրիշի հասցեին ուղղված ձեր ճիչերը, անեծքը և վիրավորանքներն ազդում են ոչ միայն այդ մարդու կյանքի վրա, այլ նաև` ձեր: Դուք ենթագիտակցորեն ոչնչացնում եք ձեր դրական էներգիան` ձեր և ձեր երեխաների վրա ուղղելով նմանօրինակ վիրավորանքներ: Իսկ, եթե դուք բացասական մտքերը փոխարինում եք դրական բառերով, ձեր շուրջը ձևավորվում է սիրուց և բարությունից կազմված մի վահան, որը ձեզ հուսալիորեն պաշտպանում է ամեն տեսակի վատ բաներից:
Աղբյուր` kefline.ru
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ)-բոլոր կենդանի օրգանիզմների և որոշ վիրուսների զարգացման և կենսագործունեության գենետիկական հրահանգները պարունակող նուկլեինաթթու։ Նուկլեինաթթուները, սպիտակուցները և ածխաջրերը կյանքի համար անհրաժեշտ երեք կարևորագույն մակրոմոլեկուլներն են։ ԴՆԹ-ի այն հատվածները, որոնք ծածկագրում են սպիտակուցները, կոչվում են գեներ, իսկ ԴՆԹ-ի չծածկագրող հատվածներն ունեն կառուցվածքային նշանակություն կամ մասնակցում են ծածկագրող հատվածների ակտիվության կարգավորմանը։