Սթիվեն Լևին «Ոչ մի դեպքում ոչինչ մի պահեք»

53065721_653949935023184_5513168120207900672_n.jpg

Ոչ մի դեպքում ոչինչ մի՛ պահեք:

Չկա ձայն, չկա համ, չկա հոտ: Այն ամենը, ինչը ձեզ պահում է առանձնության մեջ` միտք, զգացմունք, սպասում, ցանկություն, համոզմունք, վախ, զայրույթ, կասկած` թող ետ գնան: Ոչինչ մի՛ քննարկեք, ոչինչ մի՛ պնդեք, ոչ մի բան մի՛ պահեք` մի՛ վախեցեք: Գործե՛ք ազատ, մտե՛ք հոսքի մեջ, որն հոսում է մեր բոլորիս միջով:

Մի՛ կառչեք ոչ մի մտքի: Ամենը պատկանում է կյանքի էներգիային, այդ էներգիայի իրազեկմանը: Թող ամեն ինչ վերադառնա: Մի՛ կառչեք բառերից: Թող ամեն ինչ վերադառնա կյանքի հոսքին: Ընդհանուր հոսքը ինքը` կյանքն է: Թող ամեն ինչ գա: Թող ամեն ինչ գնա: Ոչ մի տեղ ոչ մի բան թող չձգձգվի:

Թող ամեն ինչ ուղղակի լինի: Մտե՛ք դրա մեջ: Անհետացե՛ք դրա մեջ: Ուղղակի՛ սուզվեք: Տրվե՛ք ձեր առանձնացմանը: Ընկղմվե՛ք ամբողջության մեջ:

Ազատագրվե՛ք մտքից, ազատագրվե՛ք մարմնից: Շնչառությունը ուղղակի գալիս է և գնում, ոչ մի տեղ չի տարածվում, ոչ մի տեղ չի վերադառնում. լինելիության ուղղակի մի ակնթարթ: Միտքը գալիս է և գնում: Պղպջակներն անցնում են տարածության միջով: Ոչինչ չի պահվում, հազարերորդական վայրկյան անգամ կանգ չի առնում ոչինչ:

Թողե՛ք թող ամեն ինչ անցնի, գնա:

Ընկղմվե՛ք միասնական ուժի, միասնական մտքի, միասնական մարմնի, իրազեկության էներգիայի մեջ:

Ամենը վերապրե՛ք` ինչպես է ամեն ինչ հայտնվում և անհետանում, ինչպես են պարզը և հեշտը գալիս ոչ մի տեղից և ոչ մի տեղ էլ չեն գնում: Ուղղակի ամենը հոսում է ընդարձակ տարածության մեջ` միանգամայն ամբողջական և բավականաչափ պարզ: Ընդարձակ և անչափելի` ուղղակի լինելով: Անջատում չկա և ոչ մի տեղ` մտքից բացի:

Մենք ամենուրեք գոյություն ունենք միանգամից, հենց այնպես, ինչպես որ կանք` ավարտուն:

Աղբյուր`  Стивен Левин

Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s