Ագլայա Դատեշիձե «Հասուն մարդը` հասուն մրգի պես»

տանձ.jpg

Հասուն մարդը հասուն մրգի պես է, օրինակ` տանձի:

Տանձը իդեալական չէ, միայն թե ինքը ոչ էլ ուզում է ուրիշ միրգ լինել: Անձնական աճի թրեյնինգների օգնությամբ չի էլ փորձում վերածվել դեղձի: Իրեն ձև չի տալիս՝ իբր ինքը բանան է և, որ այսօր ուղղակի իր ֆորմայի մեջ չէ: Իրեն մոդայիկ դիետաների շնորհիվ չի պարտադրում հասնել կեռասի նիհարիկության: Հրաշապատում հեքիաթներ չի պատմում, որ մանկության տարիներին պուճուրիկ մանդարինի նման է եղել:

Նա իրեն ընդունում է որպես տանձ: Ինչ-որ տեղ`​ տձև, ինչ-որ տեղ`​ կոպիտ մաշկով, իսկ ինչ-որ տեղ էլ` ախորժելի: Եվ, իհարկե` տանձային ձևավորված բնավորությամբ:

Այդպես էլ հասուն մարդն է: Նա իդեալական չէ: Նա ուղղակի արդեն պայքարել է իր բնույթի դեմ, հուսահատվել է, հիասթափվել է, համակերպվել է, ընդունել է, սովորել է և սկսել օգտագործել այն, ինչ իր մեջ կա: Ահա թե ինչու է հասուն մարդն իր ցանկացած դրսևորումներով այդպես ներդաշնակ թվում: Եվ դա ոչ միայն փորձի արդյունք է, այլ նաև ընտրության: Ընդ որում, ցանկացած ընտրության: Դուք էլ գիտեք, թե ինչ է դա:

Այնպես, ինչպես Լուիզ Քերոլի հեքիաթում. «Ընտրություն կա, իսկ ընտրության ազատություն` ոչ»,-մտածեց Ալիսը` կանգնած նապաստակի բնի մոտ: Նա գիտեր, որ չնայած ընտրության բազմազանությանը, այդ պահին ամեն դեպքում քայլելու է դեպի անհայտություն, որովհետև իրեն այստեղ են բերել իր նախորդ քայլերը…»:

Աղբյուր`  Аглая Датешидзе

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` «Ագլայա Դատեշիձե» կայքէջ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Ագլայա Դատեշիձե «Հասուն մարդը` հասուն մրգի պես»

  1. Уведомление: Հասուն մարդը` հասուն մրգի պես — Նանե Այնթաբյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s