Դիպակ Չոպրա «Հրաշագործի ուղին»

Դիպակ Չոպրա

Դիպակ Չոպրան մեր ժամանակակիցն է: Ծնվել է 1946 թ.-ին, ազգությամբ հնդիկ է, մասնագիտությամբ` բժիշկ: Ապրում է Ամերիկայում, աշխարհին հայտնի է իր գրքերով` «Հրաշագործի ուղին», «Հոգևոր դասեր իրական սիրո ճանապարհին», «Հաջողության հասնելու 7 հոգևոր օրենք», «Կենսական էներգիա» և այլն:

Սերը փնտրում-գտնում է նրանց, ովքեր կորցրել են մաքրությունը, որպեսզի նրանց պարտադրի վերածնվել: Չկան մարդիկ, ովքեր ընդունակ չեն սիրել, կան միայն նրանք, ովքեր չեն կարող զգալ սիրո զորությունը: Լինելով անտեսանելի և ամենուր` սերը շատ ավելին է, քան զգացումը կամ զգացմունքը, ավելին է, քան պարզապես հաճույքը կամ նույնիսկ էքստազը: Հրաշագործի տեսանկյունից սերը օդ է, որը մենք շնչում ենք. այն ներթափանցում է մեր մարմնի յուրաքանչյուր բջիջ: Ելնելով համընդհանուր աղբյուրից` սերն ընդգրկում է ամեն ինչ: Այն ամենահզոր ուժն է, որովհետև հաղթում է բոլորին` չկիրառելով  որևէ ջանք: Եթե անգամ դուք տառապում եք, սիրո ուժը շարունակում է իր աշխատանքը` անտեսելով էգոյին և մտքին: Սիրո ուժի ֆոնին մնացած ամեն ինչ խունանում է:

-Մահկանացուներն առանց հոգնելու պիտի անհանգստանան սիրո համար,-ասաց Մերլինը: Նրանք կարծում են` եթե իրենց կողքին սիրած մեկը չլինի, իրենք կմեռնեն: Սակայն իսկական սերը ձեզ չի կարող զրկել խաղաղությունից, քանի որ այն երբեք չի ձգտում ներսից դուրս գալ: Ամենացանկալի սիրահարը քո շարունակությունն է: Սիրո մասին ունեցած ձեր պատկերացումները, այն է` դուք պետք է ստանաք մյուսից` սահմանափակում է սեփական գիտակցության սահմանները: Հրաշագործի համար սիրո բոլոր տեսակները բխում են սեփական «ես»-ից:

-Մի անգամ, այդ անհանգստությունից ազատվելուց հետո, քո սրտում կտեսնես լույսի մի շող: Սկզբում այն չի լինի կայծից ավել, հետո կդառնա մոմի կրակ և վերջապես` կվերածվի վառվող խարույկի: Այդժամ դու կարթնանաս և քո կրծքի տակ փոթորկող կրակը կուլ կտա Արևին, Լուսնին և աստղերին: Եվ չի մնա ոչինչ`  տիեզերական սիրուց բացի: Թեև այս ամենը նախկինի պես կշարունակի տեղի ունենալ քո ներսում` սրտում…

Աղբյուր`  Дипак Чопра «Путь Волшебника»

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s