Աննա Կիրյանովա «Գնա՞լ, թե՞ չգնալ…»

934133_469001856510026_44467070_n.jpg

Միանշանակ գնալ: Նույնիսկ եթե գումարը քիչ է: Եթե անգամ ժամանակի խնդիր ունեք, ամեն դեպքում` ճիշտը գնալն է: Ճամփորդելը, այսպես կոչված, «աշխարհագրական մեթոդ» է` պայքար դեպրեսիայի և հիվանդությունների դեմ: Ընդ որում, օգնում է գերազանց կերպով. «ուրիշ տեղում» գտնվելու արդեն իսկ երկրորդ օրը դեպրեսիայի ախտանիշները, անգամ ծանր կորուստից հետո, սկսում են անհետանալ: Մարդկանց 89 տոկոսը երկու օր հետո անհամեմատ լավ է զգում` թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, իսկ 20 տոկոսի մոտ նկատվում է սրտի կաթվածի ռիսկի նվազեցում:

Ուղևորությունների և ճամփորդությունների ժամանակ տեղի է ունենում ուղեղի նեյրոնների թարմացում. վատը մոռացվում է, ուղեղում սկսվում է նոր տպավորությունների բեռնում: Այնպես որ, «քեզանից չես փախչի» ասացվածքն այլ բան է նշանակում: Իսկ այ, հիվանդություններից և վաղաժամ մահից միանգամայն հնարավոր է խուսափել:

Գիտնականները չափել և հաշվարկել են ամեն ինչ, պարզվում է` սիրելիների հետ ուղևորությունը կրկնակի բժշկում է:

Այնպես որ, եթե ձեր ֆինանսը և ժամանակը թույլ են տալիս` աշխատեք անպայման կիրառել «աշխարհագրական մեթոդը»: Երբեմն երկու օրն էլ բավական է, որպեսզի բարելավվի ձեր վիճակը: Բայց ավելի լավ է մի փոքր ավելի երկար ճամփորդեք, ասենք` մեկ-երկու շաբաթ: Ի միջի այլոց, թեև կարճատև այցերն ավելի բարերար ազդեցություն են թողնում, քան երկարատև արձակուրդը, ամեն դեպքում, մեկնելը ճիշտ որոշում է. ճամփորդության դժվարությունները մոռացվում են, իսկ տպավորությունները մնում են ամբողջ կյանքում:

«Փոխվող վայրերի որսը» պարզ քմահաճույք չէ, այլ փող արժե. դուք ոչ թե գումար եք շռայլում, այլ գումար եք ներդնում ձեր հոգեկան և ֆիզիկական առողջության համար: «Աշխարհագրական մեթոդը» օգտակար է ծանր դեպրեսիաների, նևրոզների, կախվածության տարբեր տեսակների` մինչև անգամ ալկահոլիզմի դեպքում:

Ընդ որում, այդ մեթոդը կիրառելը չափազանց հաճելի է: Էլ չենք ասում, որ հաճախ հակադեպրեսանտ դեղերը շատ ավելի թանկ արժեն, քան կարճատև ճանապարհորդությունը …

Այնպես որ, արժե գնալ:

Աղբյուր` Анна-Валентиновна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Լուսանկարը` անձնական արխիվից. Կարս

Կարող եք ծանոթանալ նաև`  «Աննա Կիրյանովա» կայքէջ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s