
Սա փորձի ձևով տրվում է յուրաքանչյուրին, ով բաց է կյանքի հանդեպ, վստահում է կյանքին և չի վախենում նրա դասերից:
Մենք սկսում ենք զգույշ մոտենալ, դանդաղ մտերմանալ, փափուկ խոսել, ուշադիր լինել, ջերմ գրկել:
Մենք սովորում ենք մեր ջերմությամբ տաքացնել սառած մարդուն:
Մենք արդեն հասցրել ենք ճանաչել կորստյան դառնությունը և ձեռքբերումների ուրախությունը:
Եվ մեզ հասանելի է դարձել ուրիշների ներքին լռությունը:
Բարությունը և անկեղծությունն այն հիմնական և կարևոր միջոցներն են, որով մենք հիմա ընտրում ենք մեր մտերիմներին:
Ժամանակի ընթացքում մենք դառնում ենք ավելի ու ավելի պարզ, ասել է թե` իմաստուն:
Աղբյուր` Татьяна Левицкая
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի