Ճապոնական Toyota ընկերության հիմնադիր Սակիտի Տոյոտան մշտապես օգտվում էր «5 ինչուների» կանոնից: Անհասկանալի իրավիճակներում հայտնվելիս` նա գրպանից հանում էր այս մեթոդը. այն միշտ օգնում էր Տոյոտային:
Այս կանոնը շատ պարզ է: Ասենք թե` ուզում ես մուշտակ ունենալ:
Դու հարցնում ես ինքդ քեզ:
-Ինչո՞ւ եմ ես ուզում մուշտակ ունենալ:
Սա առաջին «ինչու»-ն է:
Պատասխան
-Որովհետև ես ուզում եմ զարմացնել բոլորին:
Օքեյ, այդ դեպքում` երկրորդ «ինչու»-ն:
-Ինչո՞ւ ես դու ուզում զարմացնել բոլորին:
Պատասխան
-Որովհետև ուզում եմ, որ ինձ վրա ուշադրություն դարձնեն:
Երրորդ «ինչու»-ն:
-Ինչո՞ւ ես ուզում, որ քեզ վրա ուշադրություն դարձնեն:
Պատասխան
-Որովհետև ես ինձ վստահ չեմ զգում:
Չորրորդ «ինչու»-ն:
-Ինչո՞ւ դու քեզ վստահ չես զգում:
Պատասխան
-Որովհետև ես ոչ մի կերպ չեմ կարողանում ինձ իրացնել` նստած եմ նույն տեղում:
Հինգերորդ «ինչու»-ն:
-Ինչո՞ւ չես կարողանում ինքդ քեզ իրացնել:
Պատասխան
-Որովհետև ես անում եմ այն, ինչն ինձ դուր չի գալիս:
Իսկ հիմա ասացեք խնդրեմ` այս ամենի հետ ի՞նչ կապ ունի մուշտակը:
Պարոն Սակիտի Տոյոտան սովորեցնում է, որ իր «5 ինչուների» մեթոդի հինգերորդ պատասխանի մեջ է թաքնված ցանկությունների արմատը` բուն պատճառը, որն առաջին հայացքից տեսանելի չէ: Հինգերորդ «որովհետև»-ն ի հայտ է բերում այն, ինչ քողարկված է մեր ցանկությունների հիմքում: Եթե կուզեք` հինգերորդ «որովհետև»-ն իրականում հենց դուք եք:
Սա շատ արդյունավետ միջոց է ստուգելու համար` ինչ ես իրականում դու թաքցնում, ինչն ես նույնիսկ ինքդ քեզ վախենում խոստովանել, դու ինչ ես ուզում իրականում և ինչն ես փայլերի տակ քողարկում…
Աղբյուրը` Ֆեյսբուք
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Լուսանկարում` Սակիտի Տոյոտա
Գովազդ մեր եթերում
Տոյոտա ընկերությունը ներկայացրել է Պրիուս-ի արեգակնային մարտկոց-կտուրով վերջին մոդելը