Միխայիլ Լաբկովսկի «Երջանկությունը փողի և ձեռքբերումների մեջ չէ»

Михаил Лабковский

Միխայիլ Լաբկովսկին արմատներով հրեա է, Ռուսաստանում և Իսրայելում հայտնի գործող հոգեբան է, նաև` գրող, իրավաբան, հեռուստա և ռադիո հաղորդաշարերի հեղինակ և վարող:

Ծնվել է 1961 թ.-ի հունիսի 17-ին, Մոսկվայում: Ավարտել է Լոմոնոսովի անվան համալսարանը: Դպրոցում աշխատել է ուսուցիչ, հոգեբան: 1990-ական թվականներին վարել է Ностальжи ռադիոհաղորդաշարը, 2004-ից` Эхо Москвы: Բազմաթիվ գրքերի և գիտական հոդվածների հեղինակ է: Այսօր Լաբկովսկու առավել ընթերցվող գրքերից է «Ուզում եմ և կլինեմ: Կընդունեմ ինքս ինձ, կսիրեմ կյանքը և երջանիկ կդառնամ»:

Երջանկությունը փողի և ձեռքբերումների մեջ չէ

Շատերը կարծում են` երջանկությունը մարդու ունեցած կարգավիճակն է, նրա բանկային հաշվի զրոները և վարկային պատմությունը: Մյուսները մտածում են` երջանկությունը պլանների առավելագույն իրականացումն է. երեխաներ ծնելը, լավ բնակարանը, տարվա մեջ երեք անգամ ծով գնալը և հասարակական կարգով հաստատված բոլոր կանոնների համաձայն «նորմալ» լինելը:

Երրորդները հավատում են, որ երջանկությունն այն է, երբ դու ունես շատ ընկերներ, ովքեր քեզ շարունակ ինչ-որ տեղ են հրավիրում, իրար հաջորդող անվերջանալի հանդիպումներն են, մշտական ճանապարհորդությունները և շարունակական երեկույթները…

Ոչ մեկն էլ ճիշտ չէ, որովհետև վերը նկարագրվածները ոչ այլ ինչ են, եթե ոչ ընդամենը գործիքներ:

Ես մի մուլտիմիլիոնատեր ընկեր ունեմ: Նա մի անգամ զանգահարեց ինձ, որպեսզի խորհուրդ հարցնի` արժե՞ 300 եվրոյով գնել մարմարե մի ինչ-որ իր:

-Դո՞ւր է գալիս, վերցրո՛ւ:

— Հա, բայց այդքան չարժե…

Ուզում եմ ասել, որ կարող եք շատ գումար ունենալ, բայց չիմանալ, թե ինչպես կարելի է այն վայելել: Ընդհանրապե՛ս չիմանալ: Դուք կարող եք ունենալ հրաշալի ընտանիք, բայց չզգալ երջանկություն, երբ աշխատանքից հոգնած մտնում եք տուն: Դուք կարող եք աշխատել ձեր մասնագիտությամբ, բայց այնքան կառչեք ձեռքբերումներից և աշխատավարձից, որ ոչ մի անգամ հաճույք չստանաք սիրած գործից:

Իրականում երջանկությունը փողի, ամուսնու/կնոջ, ճամփորդության մեջ չէ և ոչ էլ`​ կարերիայի: Այն կոչումների մեջ չէ և ոչ էլ` բարեկամության:

Երջանկությունն այն է` ինչպես ես դու ապրում ՀԻՄԱ: 

Երջանկությունը ձող չէ, որին դուք ուզում եք հասնել ջանքեր գործադրելով: Երազանքի գինը գրոշի արժեք ունի, հանուն որի դուք տարիներ շարունակ տառապում եք: Դա հատկապես կհաստատեն նրանք, ովքեր իրենց երազանքի ետևից գնալիս` անցել են արյան, քրտինքի և պղնձե խողովակների միջով:

Երջանկությունն այն է, երբ դուք արթնանում եք և ձեզ անկապ լավ եք զգում: Հենց այնպես` ոչ մի բանի համար: Դուք նախաճաշում եք, և ամեն ինչ համեղ է: Դուք գնում եք գործի, և ձեզ դուր է գալիս անգամ տրամվայը: Դուք գալիս եք տուն և զբաղվում երեխայի հետ, որովհետև կայֆ եք զգում դրանից և, ոչ թե, որ ձեր ծնողական պարտքն եք կատարում: Սա այն է, երբ նպատակին հասնելու ուղին համարժեք է ձեռքբերման պահի ձեր ունեցածին: Հասկանո՞ւմ եք:

Երջանկությունն ԱՅՍՏԵՂ Է ԵՎ ՀԻՄԱ:

Աղբյուրը`  Михаил Лабковский

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s