Սեփական անձի նկատմամբ սերը ծնվում է հոգնությունից:
Ծնվում է, երբ հոգնում ես կրել ուրիշի զգեստը, որը համապատասխանում է ուրիշների սպասելիքներին, երբ հոգնում ես պտտվել շահավետ կողմի ուղղությամբ:
Հոգնում ես ընդդիմանալ սեփական ճշմարտության դեմ, հոգնում ես այդ ճշմարտությունը թաքցնելուց, ընդ որում` նաև ինքքդ քեզանից թաքցնելուց:
Եվ այդ ժամանակ պառակտված մասերը ուզում են միմյանց գրկել` գիտակցելով, որ իրենք քոնն են: Նրանք անցել են վախի միջով` դառնալով վախենալու, անցել են ցավի միջով` դառնալով կենդանի հիշողություններ, իսկ իրադարձությունների միջով անցնելով` դարձել են դառը ափսոսանքներ, ի վերջո, վիրավորանք և չարություն հարուցելով նրանց հանդեպ, ովքեր թույլ են տվել այդ ամենը:
Սիրել ինքդ քեզ, նշանակում է սիրել քո թուլությունը, «վատ և չմարմարվող լինելը»: Սա ամենևին սիրուն նկարը սիրել չէ և ոչ էլ անծանոթին գեղեցիկ վարդերով փունջ ուղարկել:
Ուղղակի միայն այս դեպքում եք դուք իրական դառնալու հնարավորություն ստանում:
Միայն այս դեպքում եք դուք հնարավորություն ստանում դառնալու`
Ջերմ,
Ուժեղ,
Եվ կենսունակ:
Աղբյուր` Елена Киселева
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Նկարը` Նինո Չակվետաձեի