Ռիչարդ Բախ «Ինտուիցիան ճշմարտություն է շշնջում»

bah-1

Հատված «Կամուրջ հավերժության վրայով» գրքից

Երբեմն մեզ թվում է, թե երկրի վրա այլևս չի մնացել և ոչ մի վիշապ: Չի մնացել ո՛չ մի քաջ ասպետ, ո՛չ մի արքայադուստր, այլևս չկան անտառային գաղտնի արահետներ, հմայիչ ժպիտացող թիթեռներ և եղնիկներ:

Մեզ թվում է, թե մեր դարը որոշակի սահմանով բաժանված է առասպելական ժամանակներից և, որ այն արկածների տեղ չի թողնում:

Ճակատագիր…սա է ճանապարհը, որ ձգվում է մինչև հորիզոն…ուրվականները թաքնվել են հեռավոր անցյալում և անհետացել մեր տեսադաշտից…

Ի՜նչ հրաշալի է, որ այդպես չէ: Արքայադուստրերը, ասպետները, վիշապները, հմայչությունը, գաղտնիքները և արկածները…սրանք ոչ միայն ուղղակի մեր կողքին են, այստեղ և հիմա, ավելին` սրանցից բացի ոչինչ այլ բան երբեք չի էլ եղել երկրի վրա…

Մեր ժամանակներում, իհարկե, նրանց տեսքը փոխվել է: Վիշապներն այսօր կրում են պաշտոնական հագուստ` թաքնվելով տեսչական ստուգումների և ծառայության դիմակների տակ: Հասարակության դևերը աղմուկ-աղաղակով նետվում են մեզ վրա, ընդամենը պետք է աչքերը գետնից բարձրացնել և դեպի աջ պտտվել այն դեպքում, երբ մեզ ասված էր ձախ գնալ:

Արտաքին տեսքը դարձել է խաբուսիկ այն աստիճան, որ ասպետները և արքայադուստրերը դժվարանում են միմյանց ճանաչել: Դժվարանում ենք նույնիսկ ինքներս մեզ ճանաչել:

Բայց մեր երազներում մենք դեռ հանդիպում ենք Իրականության Վարպետներին: Նրանք հիշեցնում են, որ երբեք էլ չենք կորցրել վիշապների դեմ պաշտպանվելու մեր կարողությունը և, որ կապույտ կրակ է հոսում մեր ներսում` թույլ տալով մեր աշխարհը փոխել այնպես, ինչպես որ մենք ենք ուզում:

Ինտուիցիան շշնջում է ճշմարտություն. մենք փոշեհատիկներ չենք, մենք կախարդական ենք…

Աղբյուր`  Ричард Бах «Мост через вечность»

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև «Ռիչարդ Բախ» կայքէջին

Նախորդ տարիներին արված մեկ այլ հատված Ռիչարդ Բախի «Կամուրջ հավերժության վրայով» գրքից

Ես փակում եմ աչքերս և մեկ անգամ խորը շունչ քաշում:

Իմ մարմինն ամբողջովին հանգիստ է: Մեկ անգամ ևս` շունչ-արտաշունչ: Իմ միտքն ամբողջովին հանգիստ է: Հիմա՛: Ես ընկղմվում եմ խորը քնի մեջ: Հիմա՛: Ես արթնանում եմ այն պահին, երբ վերադառնում է Լեսլին: Հանգստացած եմ՝ ինչպես ութժամյա խորը, բնականոն քնից հետո:

Ինքնաներշնչանքը հատկապես լավ է ազդում, երբ գիշերը քնել ես ընդամենը երկու ժամ: Իմ միտքը խարխափում է մթության մեջ. փողոցի աղմուկը աստիճանաբար հանդարտվում է: Թաղվելով սև խեժի մեջ՝ ժամանակը կանգ է առնում: Եվ հանկարծ ձյութի պես սև մթության մեջ ԼՈՒՅՍ է հայտնվում:

Մի պահ թվում է՝ կարծես աստղ է ընկնում ինձ վրա, որը տասնյակ անգամներ ավելի պայծառ է, քան արևը, իսկ լույսի հանկարծակի բռնկումը ուղղակի ապշահար է անում ինձ:

Ո՛չ ստվեր, ո՛չ լույս, ո՛չ ջերմություն, ո՛չ առկայծում, ո՛չ մարմին, ո՛չ երկինք, ո՛չ հող, ո՛չ տարածություն, ո՛չ ժամանակ, ո՛չ իրեր, ո՛չ մարդիկ, ո՛չ բառ, միմիայն ԼՈՒՅՍ:

Ես անձայն լող եմ տալիս պայծառության մեջ: Ես գիտակցում եմ, որ դա լույս չէ, այլ հավերժության շարունակական հրաշք, որն իր մեջ է ներառում այն, ինչ մի ժամանակ իմն էր, բայց դա լույս չէ: Այդ լույսն ինչ-որ բան է մարմնավորում, ուրիշ մի բան՝ ավելի պայծառ, քան լույսը. դա ՍԵՐՆ է: Ընդ որում, այն այնքան հզոր է, որ ուժի մասին գաղափարն արդեն թվում է մտքի ծիծաղելի փետուր, եթե լույսը համեմատելու լինենք անընդգրկելի այն սիրո հետ, որն այդ պահին ամբողջովին կլանել էր ինձ:

Ես կամ:

Դու կաս:

Եվ կա սեր:

Սա է ամենը: Ամբողջ իմաստը հենց սա է:

Աղբյուրը՝  Ռիչարդ Բախ «Կամուրջ հավերժության վրայով»

Ռուսերենից փոխադրությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Ռիչարդ Բախ «Ինտուիցիան ճշմարտություն է շշնջում»

  1. Уведомление: Բախ «Փախուստ անվտանգությունից» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s