Ծառերը կարողանում են սիրել, գրկել իրար

Բելովեժյան_անտառի_ծառեր.jpg

Գերմանացի հետազոտող Պետեր Վոլեբենը ոչ միայն սիրում է ծառեր, այլև իր կյանքը նվիրել է այս հրաշալի օրգանիզմների ուսումնասիրությանը:

Գիտնական, հեղինակ և ծառագետ (древовед) Վոլեբենը, Բրիտանական համալսարանի բնապահպան Սյուզան Սիմարի հետ, «Խելամիտ ծառեր» վերնագրով վավերագրական ֆիլմ է նկարահանել: Վոլեբենը գրում է. «Ծառերը կարողանում են ցավ զգալ և զգացմունքներ ունենալ, օրինակ`​​ վախ: Նրանք սիրում են կանգնել իրար մոտիկ` կողք կողքի և գրկել միմյանց: Ծառերը պաշտում են հաղորդակցվել և չեն սիրում շտապողականություն»:

Եվ սա ամենը չէ, Վոլեբենը հաստատում է. «Ծառերի միջև գոյություն ունի բարեկամություն: Նրանց միջև, ինչպես տարեց զույգերի մոտ, ձևավորվում են որոշակի հարաբերություններ, նրանք հոգ են տանում միմյանց. ծառերը զգացմունքներ ունեն»:

Պարզվում է, որ ծառերը ոչ միայն բանականություն ունեն, այլ նույնիսկ տիրապետում են սրտի բաբախյունի նմանողությամբ ընթացող երևույթի:

Օրխուսկի (Դանիա) համալսարանի դոկտոր Անդրաս Զիլինսկին հետազոտության նպատակով լազերային սկանավորման է ենթարկել 22 ծառատեսակ և թփեր: 2015թ.-ին նա հրապարակեց հետազոտության արդյունքները` անսպասելի եզրահանգումներով:

Պարզվում է` ծառերի ճյուղերը գիշերվա ընթացքում մի քանի անգամ իջնում են ներքև, որը նման է ջրի մեջ շաքար լուծելու շարժին: Այլ կերպ ասած` երևույթը նման է պուլսացիայի:

Զիլինսկին գրում է. «Մենք հայտնաբերեցինք նախկինում անհայտ մի երևույթ. 1 սմ  ամպլիտուդով տատանվող 2-ից 6 ժամ տևողությամբ ձգվող`​ ցիկլի նմանվող, ասել է թե` պարբերաբար կրկնվող շարժում: Այդ շարժումը, ըստ երևույթին, կապ ունի բույսերում առկա ջրի ճնշման հետ, այսինքն` ծառը, ինչպես պոմպ, ջուր է քաշում: Ասել է թե` բույսերի ջրամատակարարումը, ինչպես նախկինում էին կարծում, կայուն չէ:

Նախկինում կարծիք կար, որ գիշերը ծառերի որոշ տեսակներ ճյուղերն իջեցնում են մինչև 10 սմ, իսկ արևի դուրս գալուն պես` բարձրացնում: Այս գործընթացն այն աստիճան աննկատ էր, որ ոչ վաղ անցյալում մտածում էին, որ դա բնորոշ է միայն ծառերի քիչ տեսակների, մինչդեռ իրականում պարզվում է, որ սա շատ տարածված երևույթ է:  Մասնավորապես, մագնոլիան գիշերվա ընթացքում ունենում է նման շրջանառության երեք ամբողջական փուլ, որը համապատասխանում է ջրամատակարարման ցիկլին:

Nikita Skorobogatov- 

Աղբյուրը`  lifter.com

Ռուսերենից փոխադրությունը`  Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s