Ինչո՞ւ է այդքան դժվար ինքդ քեզ ընդունելը
Ինքդ քեզ ընդունելն շատ ավելի դժվար է, քան ուրիշներին ընդունելը, որովհետև մենք ինքներս մեզ հետ ենք ամեն վայրկյան: Մենք սովոր ենք ինքներս մեզ: Մենք շատ ավելի քննադատորեն ենք ընդունում մեզ, քան մյուսներին, որովհետև ինքներս մեզ շատ ավելի լավ գիտենք:
Մարդիկ, ովքեր քեզ չեն գնահատում, չեն գնահատում և իրենց կարծիքը. նրանք մշտապես ապրում են ուրիշների աչքերով: Ինքներդ ձեզ հարցրեք` ինչո՞ւ է ձեզ համար այդքան կարևոր ուրիշների կարծիքը: Ինչո՞ւ ինքներդ ձեզ չեք վստահում: Այդ ի՞նչ եք արել, որ ընկել եք ինքներդ ձեր աչքից:
Ինչի՞ց է սկսվում ինքդ քեզ ընդունելը
Սկսվում է սեփական մարմինն ընդունելուց: Մարդկանց մեծամասնությունը, նույնիսկ նրանք, ովքեր հասել են հոգևոր որոշակի զարգացման, հաճախ են բացահայտում իրենց մարմինը:
Եվ դա հասկանալի է: Մարմինը ֆիզիկական օբյեկտ է, հնարավոր է դիպչել, տեսնել: Սեփական մարմինը բացահայտելը շատ ավելի հեշտ է, մանավանդ որ մենք աճում ենք այդ գիտակցության ուղեկցությամբ: Այդ պատճառով` առաջին բանը, որ անհրաժեշտ է քո մեջ ընդունել` սեփական մարմինն է:
Որքա՞ն հաճախ եք գիտակցաբար հոգ տանում ձեր մարմնի մասին, դա անում եք սիրո՞վ: Մշտապե՞ս: Եթե, այո՛, ապա կարելի է ձեզ շնորհավորել: Ուրեմն` այդ փուլը ձեզ հարկավոր չէ: Իսկ ինչպե՞ս վարվել նրանց հետ, ովքեր այդպես էլ ուժ չեն ունենում իրենց մարմինն ընդունել:
Որքան ուզում ես, կարող ես առողջ սնունդ ընդունել, զբաղվել սպորտով, պարբերաբար բժշկական ստուգումներ անցնել, բայց, եթե այդ ամենը չի արվում հանուն սիրո, հոգածության և գործընթացի, այլ արվում է, որպեսզի արտաքին և ներքին ինչ-ինչ չափանիշներ բավարարվեն, ապա դա սեր չէ մարմնի հանդեպ:
Սովորե՛ք լսել ձեր մարմնին, ճանաչել նրա ազդանշանները: Սեփական մարմինը հասկանալու ամենաարդյունավետ ուղին երախտագիտությունն է: Շնորհակա՛լ եղեք այն բանի համար, որ դուք մարմին ունեք և, որ այն ձեզ օգնում է իրացնել կարիքները, ցանկությունները: Եվ, երբ ձեր մարմինը ցավի ազդանշան է տալիս, բարի՛ եղեք, մի՛ դատապարտեք նրան, այլ ընդունեք որպես ազդանշանի կանչ:
Աղբյուրը` Наталья Прокофьева
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի