Հայկական բանակ և Արեգ Գևորգյան ջաներ, պատվով դիմացաք իրար, ապրեք երկուսդ էլ:
Սիրելի մարդիկ, դուք էլ ապրեք, որ դիմացաք ինձ: Ինձ հետ երկու տարի շարունակ ծառայեցիք. միասին անհանգստացանք, տխրեցինք և ուրախացանք:
Շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ առանձին-առանձին, հատիկ-հատիկ:
Բանակը հաստատ փորձություն է մեր տղաների համար, բայց այն լրջագույն փորձաշրջան է նաև բանակ ճանապարհող ծնողի համար: Ինչևէ: Թող բոլորիդ ընտանիքներում էլ ծփա նման ուրախությունը:
Աստված պահապան մեր զինվորներին: Բոլորին անփորձանք ծառայություն և բարի վերադարձ:
Խաղաղություն մեր աշխարհին:
Միշտ Ձեր` Նունե Մովսիսյան
Լուսանկարը` քույրիկիս անձնական արխիվից
Կարող եք ծանոթանալ նաև`
բոլորիս աչքը լույս, հարազատ ջան
НравитсяНравится
Շնորհակալ եմ, Արամազդ ջան:
НравитсяНравится
Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2019 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)