Սևանա լիճն ինքն իրեն կբուժի

65811046_2391833694226823_6273684417466597376_n

Սևանա լիճը միշտ էլ եղել է իմ թուլությունը: Երբ փորձում եմ հիշել, երբվանից է սկսվել այդ սերը, գնում-հասնում եմ մանկություն, ավելի կոնկրետ` իմ կարդացած առաջին գրքին` Վախթանգ Անանյանի «Սևանի ափին»: Հնարավոր է, որ այդ գրքում եղածը Սևանա լճի մասին իմ գիտակցություն հասած առաջին թրթիռներն էին, առաջին ծիլերը, որոնք տարիների ընթացքում սեր պիտի ձևավորեին:

Սևանա լճի մասին գրել եմ բազմիցս: Խնդրեմ` Հայաստան կոչվող այս մի բուռ աշխարհում երկու հուժկու ու ոգեղեն երևույթ կա, որոնց նկատմամբ ես ո՛չ ուզում եմ, ո՜չ էլ կարող եմ  անտարբեր լինել՝  Արարատ լեռը և Սևանա լիճը: Ինձ խելքահան է անում Արարատ լեռան փառահեղ վեհությունն ու Սևանա լճի հոգեպարար խաղաղությունը: Ու, եթե Արարատին կարոտելիս նրա լուսե ճակատն համբուրելու խենթ ցանկություն եմ ունենում, ապա Սևանին կարոտելիս վազելով գնալու, նրան գրկելու խելառ ցանկություն է ծնվում…

Երբևէ ռեսել եք` ինչպես է մաքրվում Սևանա լիճը

Սևանա լիճը, ինձ համար, եղել և մնում է ոգեշնչման աղբյուր: Սևանի հետ ես ինձ հրաշալի եմ զգում, նման զգացողություն ես մեկ էլ մեր եկեղեցիներում ու հատկապես՝ վանքերում եմ ունենում: Սևանա լճի հետ հանդիպելիս առաջին բանը, որ ակամայից, կամքիցս անկախ ուզում եմ անել՝ աղոթելն է: Չեմ կարողանա բացատրել՝ ինչու է այդպես: Զարմանալի էներգետիկա ունի Սևանա լիճը: Ամեն անգամ հանդիպելիս՝ միշտ Ոգեղենի ու Նորի բացահայտում եմ ունենում: Ժողովուրդ, երբևէ տեսե՞լ եք՝ ինչպես է մաքրվում Սևանա լիճը: Ջրային տարածքը մաքրվում է հանճարեղ կերպով (ուրիշ բառով չես ասի): Մաքրվում է ինքն իրենով, առանց որևէ օգնության: Ու դրա համար, պարզվում է՝ քամի կամ փոթորիկ պետք չէ: Իր մեջ հայտնված ցանկացած առարկա` լիճը խաղաղ ու դանդաղ, առանց դույզն-ինչ շտապելու, մի ալիքից մյուսը փոխանցելով բերում-հասցնում է ափ, իրենից դուրս մղում ու նույն խաղաղությամբ թողնում-հեռանում: Սրանից ավելի իմաստուն փիլիսոփայությո՞ւն…

Այս անգամ Սևանա լիճն ինձ տխրեցրեց այն աստիճան, որ մինչև հիմա տեղս չեմ գտնում: Հիշեցի, որ վերջին անգամ այդպես տխրել էի Իրանում, երբ տեսա Ուրմիա լիճը: Այն, ինչ հիմա կատարվում է Սևանա լճի հետ, էկոլոգիական աղետ է, մարդածին փորձանք, անխնա շահագործման արդյունք:

Մեր խորոտ Սևանա լիճը հիվանդացել է…

Ես մասնագետ չեմ, որ բնապահպանական խնդիրների հիման վրա առաջարկեմ Սևանա լճի փրկության ծրագիր, ընդամենը կարող եմ հենվել սեփական համոզմունքների վրա և որոշակի եզրահանգումներ անել: Ասածիս հիմքում հետևյալ միտքն է. բնությունը և մարդը նման են իրար: Որքան լիքն է մարդը, նրա ներսը, այնքան ավելի հավանականությունը մեծ է, որ կարող է գլուխ հանել իրեն պատուհասած հիվանդություններից և դժբախտություններից: Այս փուլում, Սևանա լիճը ջրի կարիք ունի, ջրի մակարդակի բարձրացմանը զուգընթաց` Սևանը ուշքի կգա, կսկսի ինքն իրեն բուժել: Հաստա՛տ բան եմ ասում: Այ, կտեսնեք` Սևանա լիճն ինքն իրեն կբուժի: Չի կարող չբուժել…

Լուսանկարը` անձնական արխիվից

Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Սևանա լիճն ինքն իրեն կբուժի

  1. Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2019 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Վախթանգ Անանյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s