Վարդավառ. ազգային գանձարան

img_4231_0.jpg

Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

Ստորև փորձել ենք մեկտեղել Վարդավառին նվիրված ժողովրդական խաղիկներ, ծիսական երգեր, տաղեր, ինչպես նաև` բանաստեղծություններ:

Վարդավառը ժողովրդական խաղիկներում

Վարդն ի բացվե աոավոտման շաղերով,

Ւմ յար բաղչեն վարդ կր քաղի մաղերով…

Վարդն ի բացվե Վարդեվորվան կիրակին,

Քո սերն ինկե մեջ իմ սրտի պուրակին:

Վարդավառը գալիս է

Իջնենք չայիրները, բռնենք մեր պարը:

****

Սոնա յար, Սոնա  յար,

Սոնա սիրուն, Սոնա յար,

Վարդավառը գալիս ա,

Սոնա յար, Սոնա յար,

Ծաղիկը ցնծալիս ա,

Սոնա սիրուն, Սոնա յար.

Այ գյուլում կանչող աղջիկ,

Սոնա յար, Սոնա յար,

Ձենդ ծլվըլալիս ա,

Սոնա սիրուն, Սոնա յար:

 ***

Վարդավառը հասել ա,

Բան ու գործս թարսել ա,

Թե սիրել ես, ջուր շաղ տուր,

Կրակս թեժացել ա…

Վարդևորի իր օրն ա,

Որդին հորը չի մոռնա,

Ով իմ սիրածին ինձ չտա,

Սև շան նման թող ոռնա…

Վարդևորը մոտ ա,

Մեր ճամփեքը քարոտ ա,

Գնում եմ յարիս տենամ,

Կասեն` ինձի կարոտ ա:

****

Այ տղա, սիրուն փեսա,

Քեզ հազար բարով տեսա,

Շեն կենա էս վրթէվորը

Արտիս մուրազին հասա:

****

Վրրթրվուրր գալիս ա

Ծաղիկր ցնծալիս ա

Վրրթրվուր ասող ախչիկ

Ձենը ծլվլայիս ա:

****

Վրթիվերի վադեն ա,

Աղալար ի գյադեն ա,

Ծաղիկս խլողն ով ա,

Քոնթոլ-մոնթոլ գյադեն ա:

Աղբյուրը`  Գոհար Ստեփանյան «Համբարձում-Վարդավառ. ընդհանրություններ և առանձնահատկություններ»

Վարդավառը հայ մատենագրության մեջ

Հայ մատենագրության մեջ Վարդավառին նվիրված առավել հայտնի երկերից են Մովսես Խորենացու «Յաղագս Վարդավառին խորհրդոյ», «Ի մեծի աւուր տապանակին…, որ ի Կարիաթարիմ, որ բերէ զտօն Վարդավառի» ներբողները, Գրիգոր Նարեկացու նշանավոր տաղը («Գոհար վարդն…»), Ներսես Շնորհալու տաղերը՝ «Արփիական լոյսն…»:

Շարակնոցում Վարդավառի Ա օրվա կանոնը («Որ ի լերինն այլակերպեալ») վերագրվում է Անանիա Շիրակացուն, իսկ Բ («Ճառագայթ փառաց») և Գ («Այսօր որ էն ի յերկինս բան») օրերի կանոնների երգերը հեղինակել է Ներսես Շնորհալին:

Գրչագիր Գանձարաններում ևս պահպանվել են Վարդավառին նվիրված մի շարք խազագրված տաղեր և մեղեդիներ, որոնցից մի քանիսը երգվում են առ այսօր: Դրանցից են՝ Գրիգոր Նարեկացու «Տաղ Վարդավառի», ինչպես նաև Անանունի «Այսօր լեառն Թաոր» և «Լեառն ցնծա դու Թաբոր» տաղերը:

Գրիգոր Նարեկացի «Տաղ Վարդավառի»

Գոհար վարդն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից ծավալէր ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին. շողշողէր պտուղն ի ճղին:
Քրքում վակասիր պտուղն սնանէր խուռն տերևով.
Տերևն տաւիղ տուողին, զոր երգէր Դաւիթ հրաշալին:
Ի փունջ խուռներամ վարդից գոյնզգոյն ծաղկունք ծաղկեցան:
Այդ սօս ու տօսախ ծառերդ վարդագոյն ոստս արձակեցին:
Այդ նոճ ու բողբոջ արօսդ զարդ առեալ վարդն շուշանին.
Շուշանն շողէր հովտին, շողշողէր դէմ արեգականն.
Այն հիւսիսային հովէն հով հարեալ գոհար շուշանին.
Յայն հարաւային լեռնէն քաղցր օդով ցօղէր շուշանին:
Շուշանն շաղով լցեալ,շող-շաղով և շար մարգարտով:
Ծաղկունքդ ամէն շաղ առին, շաղն յամպէն, ամպն յարեգակնէն.
Աստեղքդ ամէն շուրջ առին, դէմ լուսնին գունդ-գունդ բոլորին:
Գունդ-գունդ խաչաձև գնդակ, յօրինուած երկնից շուրջանակ:
Փառք Հօր և Որդւոյն յաւէտ, սուրբ Հոգւոյն այժմ և յաւիտեանս:

Ներսես Շնորհալի «Տաղ Վարդավառին»

Արփիական լոյսն.
Որ ի ծոց Հաւր իջեալ յերկնից ծածկեցաւ մարմնով,

Մարմնով ծածկեալ լոյսն
Այսաւր փայլեաց փառաւք ի Թաբաւր լերինն:

Լերինք ցընծասցեն այսաւր
Առաջի Տեառն` Հերմոն եւ Թաբաւր:

Ի Թաբաւր պարեն,
Դասք առաքելոցն այսաւր եւ մարգարէիցն:

Մարգարէքն Մովսէս եւ Հեղիաս
Եկին ի տեսանել` որում ցանկային:

Ցանկալին էից, Հայր
Ի բարձանց աղաղակէր. Դա է Որդի իմ սիրելի:

Սիրող Որդւոյ, վէմն
Յաւրինէր երիս տաղաւարս` Տեառն եւ ծառայիցն:

Ծառայքս ելցուք ի լեառըն,
Տեառըն երկիր պագցուք` ի նմա ծագեալ լուսոյն:

Լուսաւորե’ա ըզմեզ, Քրիստոս,
Յորժամ գաս հայրենի փառաւք ի նորոգել զերկիրս

Երկիրս ընդ երկնայնոցն
Մատուցանեմք քեզ, Տէր, փառս ի յաւիտեանս, ամէն:

Վարդավառը հայ գրականության էջերում

Հովհ. Թումանյան «Հիմն Աստղիկին»

Ելնում է ահա նազելի փառքով
Երկնի խորքերից Սիրո Դիցուհին,
Պճնված կույսի ճերմակ շղարշով,
Վառվելով իր սուրբ շողերի միջին:

Արեւաշող աղբյուր` հույզերի,
Աստղաբույլ կերոն` սրտերի,
Լուսաշող Սիրո Թագուհի,
Գեղասքանչ Աստղիկ դիցուհի:

Ելնում է շռայլ իր փառքից շիկնած,
Ցոլուն աչքերը ներքեւ խոնարհում,
Թեեւ նրանց մեջ երկնքից ծագած
Ամենից պայծառ ճաճանչն է բերում:

Արեւաշող աղբյուր` հույզերի,
Աստղաբույլ կերոն` սրտերի,
Լուսաշող Սիրո Թագուհի,
Գեղասքանչ Աստղիկ դիցուհի:
Դանիել Վարուժան «Աստղիկին»
Քու մարմարեա հպարտ վիզդ է՝ որ այսօր
Դուրս կարկառված կործանումէն դարերուն՝
Իբրեւ շուշան կամ նունուֆար մը աղվոր
Կ՛իշխէ բոլոր մեծ Սրտերուն վրա խոհուն:
Աչքերուդ մէչ ամբողջ լույսը կը ցոլա
Հելլենական մըշտապայծառ երկնքին,
Ցայտեց հոգի մ՚այդ բիբերէդ մարմարեա՝
Երբոր ինկան մուրճին ներքեւ հանճարին:
Արցանէ՛դ իսկ գորով ու կեանք կը բխի՝
Կարծես ծնած ըլլայիր նոր՝ ծովէն գեչ,
Կարծես վիհին լույս կաթիլները աղի
Դեռ շողային այտերուդ զույգ բոսին մէչ:
Բայց քու թեւերդ ո՞ւր մնացին, ով Աստղիկ.
Խորը ծովո՞ւն՝ թէ տարերուն՝ ընկղմած
Դեռ կ՚որոնեն սիրո մարգրիտն ըզմայլիկ՝
Ճակտին համար մեր Աշխարհին զառամած:
Վահագն Դավթյան (հատված «Թոնդրակեցիներ» պոեմից)

…Վարդավա՛ռ է, վարդավառի կիրակի,
Արեգակը օրհնանք ու սեր է մաղում,
Կակաչներն են ծփում նման կրակի
Ու հովի դեմ կրակի պես կատաղում:

Վարդավառ է, վարդավառ է,
Վարդավա՜ռ…
Ու տեղում է ջրիկն արար ու վարար,
Աղջիկների անձիկն ի վար, ծոցն ի վար,
Վարդավառ է, վարդավառ…

Մի թուխ սիրուն, ա՜խ այնպես է լողացել,
Որ զգեստը կպել կրծքին, զիստերին
Ու մեղավոր, թաքուն ձևերն է բացել,
Բացել հրա՜շք մի վերին…
Իսկ մի կտրիճ նայում, էլ չի համբերում,
Մոտ է վազում, գիրկն է առնում, համբուրում…
ԵՎ աղջիկը հոնքերն անում վեր ու վար,
Խռովում է.
— Ինձ խաղք արիր, անառակ…
— Ախ, չէ՞, հոգեկ, մի պագիկը ցերեկվա,
Արժե մթան հազար պագ…

Լուսանկարը` Մարինե Մկրտչյանի

Կարող եք ծանոթանալ նաև «Վարդավառ» կայքէջին

Պատրաստեց Նունե Մովսիսյանը

 

Реклама

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

5 отзывов на “Վարդավառ. ազգային գանձարան

  1. Уведомление: Աշխատանքային նախագիծ 08.07.2019-12.07.2019 — Մարգարիտա Հեքիմյան

  2. Уведомление: Աշխատանքային նախագիծ 08.07.2019-12.07.2019 — Մարիանա Դարբինյան

  3. Уведомление: Աշխատանքային նախագծեր, գործունեություններ 15.07.2019-19.07.2019 — Մարգարիտա Հեքիմյան

  4. Уведомление: Աշխատանքային նախագիծ 15.07.2019-19.07.2019 — Մարիանա Դարբինյան

  5. Уведомление: 22.07-26.07 աշխատանքային շաբաթվա նախագիծ — ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐԻԱՄ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s