Ես կամ: Ես կամ, բայց և` չկամ:
Ես ձև չունեմ. ահա թե ինչու եմ ես այդքաո՜ն ուշադիր հետևում ձևին:
Ես մարմին չունեմ. ահա թե ինչու եմ ես իմ մարմնում այդքա՜ն լիարժեք կարողանում ապրել:
Ես տարիք չունեմ: Իմ թանկագին տարիներն այնքան լեցուն են եղել, որ ես չգիտեմ` երբ է «Ես» վերնագրով ֆիլմը ավարտվել: Ես ժամանակից դուրս եմ, բայց սիրահարված եմ ժամանակին` հանձնելով Պահը:
Ես անսահմանափակ եմ: Ես սահմանափակումներ չունեմ: Եվ դրա համար ես ինձ սահմանափակում եմ ստեղծական ձևերով: Ես խաղում եմ սահմանների և եզրերի, բազմազանության և Միասնության հետ: Ես սիրում եմ պարել դրսում, հաղթահարել բացթողումները, պահել և թողնել, բռնել և ազատ արձակել:
Բոլոր տիպի շարժումներն ինձ համար ճանապարհներ են: Ես նախապաշարմուքներ չունեմ: Ինձ դուր են գալիս ինչպես բացահայտումները, այնպես էլ փակ գաղտնիքները:
Ես կատարյալ եմ, հենց դրա համար էլ սիրում եմ սխալներ գործել: Ես ոչինչ չունեմ կորցնելու. չկա կերպար, որը կուզենայի պահել:
Ես աստվածային եմ և ես` խառնաշփոթը: Ես Աստված եմ և ես` տարօրինակ, ինքնատիպ, սխալական, անկատար պատկերը մարդկային էության:
Ես կյանք եմ: Ես խաղ եմ: Ես` հայտագործման ուրախությունը:
Ես նայում եմ նորածնի աչքերով, մեռնող մարդու աչքերով, վկայում եմ Քո աչքերով:
Ես մաքրամաքուր պարադոքս եմ, կատարյալ առեղծված, բացարձակ զարմանք:
Դու երբեք ինձ չես հասկանա: Եվ ամեն դեպքում` ես այստե՛ղ եմ, այստեղ եմ մի՛շտ:
Աղբյուր` Джефф Фостер
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Ջեֆ Ֆոստեր»