Խոսքը մասնավորապես 70 տոննա ոսկու մասին է:
Իսկ ընդհանուր առմամբ` Ամուլսարի ոսկին և արծաթը գնահատվում է 3 միլիարդ դոլար: Բայց չէ՞ որ կյանքում դրանցից շատ ավելի կարևոր բաներ էլ կան, օրինակ` հանքի տարածքում ապրող մարդկանց առողջությունը, բնությունը:
Ձեզ դուր կգա, թե չէ, բայց բերելու եմ Թուրքիայի օրինակը: Բանն այն է, որ ես, տարին առնվազն մեկ-երկու անգամ, լինում եմ իմ պապերի երկրում` հարյուրավոր կմ անցնելով հիմնականում բնակավայրերից դուրս գտնվող լեռնային ճանապարհներով: Թուրքիայում, լեռների միջով անցնելիս, մշտապես կարելի է հանդիպել... փակված հանքավայրերի:
Պարզվում է` Թուրքիան միլիոնավոր գումարներ է ծախսում, հանքեր է փնտրում-գտնում, համոզվելու համար բացում է: Իսկ գիտե՞ք` հետո ինչ է անում. հանքն առանց շահագործելու հողով ծածկում է, փակում: Ասել կուզի` ազգային հարստություն է, պոտենցիալ կապիտալ, թող մնա պետության ներսում…
Եվ այսքանից հետո հպարտանում ենք, որ մենք` հայերս, խելացի՞ ենք…
Ամուլսարի լուսանկարը` վիքիպեդիայից