Ամեն ինչ տեղի է ունենում ինքնիրեն

64378762_627833687746761_7839003935896502272_n

Ամեն ինչ տեղի է ունենում ինքնիրեն,

Մի՛ շտապիր և մի՛ դանդաղեցրու:

Դու մտածում ես, որ ինչ-որ բան կորցնում ես, երբ զբաղվում ես պարզ բաներով: Ո՛չ, ամեն ինչ տեղի է ունենում:

Քեզ թվում է, որ դու ինչ-որ բան կորցնում ես, երբ անում ես անհրաժեշտ տնային գործեր կամ ժամանակ ես վատնում ծանոթների և մտերիմների հետ: Ո՛չ, ամեն ինչ տեղի է ունենում:

Ամեն ինչ տեղի է ունենում բացարձակապես անկախ այն ամենից` ինչ ես դու անում, ինչ ես դու մտածում, երբ ես դու աշխատում և նույնիսկ այն ժամանակ է տեղի ունենում, երբ դու քնած ես:

Ամեն ինչ տեղի է ունենում…հանգիստ, դանդաղ, ինքնիրեն, ամեն ինչ տեղի է ունենում…ինչպես արտաքին աշխարհի, այնպես էլ ներսում` մեր հոգու դեպքում…

Այո՛, այո՛, հոգու հետ մշտապես ինչ-որ բան է տեղի ունենում: Հոգին ոչ թե ուղղակի ապրում է, այլ նրա հետ անընդհատ ինչ-որ բան է կատարվում: Հոգին մեր մարմինն օգտագործում է որպես թրթուր`  թիթեռի վերածելու համար:

Այդ խորհրդավոր վերափոխման համար նա օգտագործում է երկիրը, իսկ հետո սկսում է թռչել երկնքում…

Այդպես է և մեր հոգին…հասունանում է և վերածնվում…

Ամեն ինչ տեղի է ունենում…

Դու կարող ես ոչ մի բանի համար չանհանգստանալ:

Այն ամենը, ինչը պիտի տեղի ունենա, տեղի կունենա ինքնիրեն…

Աղբյուր`  Владимир Чудесный

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s