Ֆրանսիացի գրող Ֆրանսուազ Սագանը (1935-2004թթ) կենդանության օրոք դարձավ դասական, իսկ մահից հետո’ լեգենդ: Սագանը աշխարհին հայտնի է իր վեպերով` «Բարև, թախիծ», «Սիրու՞մ եք արդյոք Բրամս», «Հոգու կապտուկներ», «Ինչ-որ ժպիտ», «Հրաշալի ամպերը», «Մի քիչ արև պաղ ջրի մեջ» և այլն:
Մնաս բարով, թախիծ
Մնաս բարով, թախիծ,
Եվ բարև, թախիծ,
Դու, որ լցված ես գծերի միջև այս առաստաղի,
Դու, որ լցված ես աչքերի մեջը իմ սիրած մարդու,
Դու չե՛ս վատթարը ամեն ցավերից,
Քանզի շրթունքն էլ ամենատխուր
Դավաճանաբար ազդարարում է
Քո գոյությունը
Մեն մի ժպիտով:
Դե, բարև, թախիծ,
Սերը սիրելի մեր մարմինների
Եվ հզորությունը միևնույն սիրո,
Որ ասես հրեշ առանց մարմնի
Դուրս է հորդեցնում քաղցրությունը իր:
Հրեշ անգլուխ,
Բայց թախծի չքնաղ, գեղեցիկ դեմքով:
Թարգմանիչ՝ Ալ․ Թոփչյան
Աղբյուր` Գրապահարան