Լիլյա Գրադ «Կենդանի և իրական»

69276627_2711926802159896_3729834262241738752_n.jpg

Հենց հիմա և հենց այնտեղ, որտեղ դու այս պահին գտնվում ես, կյանքը, օնլայն և առանց ֆիլտրերի, գալիս է քեզ մոտ` մտքերի, բառերի, արարքների, երազների միջոցով, հոսում է կենդանի և իրական:

Կա՛մ ընդունիր, կա՛մ փոխիր այն:

Ես չգիտեմ` քեզ արդյո՞ք պետք են գլոբալ հեղափոխություններ, գուցե թե գտնվի՞ բավարար ջերմություն…

Թե՞ դու պետք է գրի առնես քո կյանքը, նկարես այն, երգես նրա մասին, պարես հետը…

Կամ էլ թե չէ` դու պետք է օգնես ինչ-որ մեկին, ում ցավը տևական է դարձել և այրում է. այդ ժամ և քո ցավը կպակասի…

Կամ քո ափերի մեջ պահիր բալիկների թաթիկներ` տալով, բայց և ստանալով…

Կամ` քեզ պետք է այլ քաղաքում արթնանալ այլ մարդու հետ …

Ես իսկապես չգիտեմ, թե ինչ կբերի քեզ երջանկությունը, իմ ընկեր…

Բայց ես ուզում եմ, որ դու այն ունենաս…

Եվ ես ուզում եմ, որ դու ոչինչ չփոխես այն դեպքում, երբ փոփոխություններն իրականում անհրաժեշտ չեն, և ոչ էլ այն դեպքում, երբ դրանք կենսական նշանակություն ունեն, բայց դու համարձակություն չես ունենում դա անել, քանզի վախենում ես…

Վախենալն էլ է նորմալ:

Համենայն դեպս, նորմալը շատ ավելի լավ է, քան ընդհանրապես ոչնչից չվախենալը…

Բայց… գործի՛ր:

Փոխվի՛ր:

Որոշում ընդունի՛ր:

Աճի՛ր:

Եվ հիշի՛ր` քեզ պետք է մի կյանք, որ քնես և արթնանաս երջանիկ…

Հենց դա՛ է քո կյանքը…

Ճանաչի՛ր այն և ստեղծի՛ր…

Աղբյուրը`  Лиля Град

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև «Լիլյա Գրադ» էջին

Реклама

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s