Կոմիտաս «Այդ հացը գնահատանք չէ…»

komitasՓարիզի Խնամատար մարմինը, որ տարիներէ ի վեր շալկած է հէք վարդապետին ապրուստի հոգը, Յունիս 28-ը «Կոմիտասի օր» հռչակած է:

Չկարծէք թէ այս կարգադրութիւնը եղած է պանծացնելու համար անոր լուսեղէն հանճարը, կամ առիթ տալու որ հայ ժողովուրդը տարիներ վերջ վերապրի Սահմանադրութեան շրջանի օրերը, երբ վարդապետը իր անունը կը պանծացնէր օտար հիացիկ ականջներու առջեւ եւ խստադատ երաժիշտներու զարմացական ակնարկներու տակ:

Ո՛չ, այդ «օր»էն նպաստի հոտ կու գայ, նուաստացուցիչՙ ենթակային, եւ մանաւանդ հանրութեան համար: Ճիշդ ինչպէս, էր երբեմն ներկայացումներ կը տրուէին դերասաններու համար, բայց կը տիտղոսուէին «ի պատիւ»ով, փոխանակ «ի նպաստ»ի…:

Նախաձեռնողին անունը ինքնին պերճախօս ցուցանիշ է: Վարդապետին աշակերտները կամ երաժիշտ հիացողները չեն որ «Յունիս 28»ը յայտարարած են, այլ Խնամատար մարմինը: Եւ բացառապէս մէ՛կ նպատակովՙ չոր հացի կրամ մը ճարել…:

Ի՜նչ հեգնանք: Լալկան կոչերով «հանապազօրեայ հաց»ը կ՛ուզուի այն մարդուն համար, որ «Հայր մեր»ով այդ կոչը թնդացուց կամարներու տակ եւ հազարաւորներու ներկայութեան, բայց ի խնդիր ո՛չ թէ ստամոքսի, այլ հոգեկան գոհացումի, երաժշտական անճառ վայելքի, ցեղային եսի գգուումին, ազգային արժանապատուութեան բարձրացման…

Ան «հանապազօրեայ հաց»ը խնդրեց մեր հոգին կշտացնելու համար, իսկ մենք նոյն հացը կ՛ուզենք իր ստամոքսը լեցնելու համար: Ան քնարական յուզիչ ձայներով թրթռացուց այդ կոչը, իսկ մենք նոյն խօսքերը կը կրկնենք ողորմելի կերկերումներով, «անտես մի առնէք»ի հասարակ յանկերգներով: Ան մեզ տարաւ բարձունքները, հո՛ն ուր միայն տէրունական մեղեդիները կը մրմնջեն, իսկ մենք զինքը իջեցուցինք ժամուն բակը, ուր միայն «շէն մնաք»ի աղքատախնամ կանչեր կը լսուին: Ան մեզ վերցուց, արեւմտեան քաղաքակիրթ ազգերու աստիճանին հասցուց, Ապողոններու դասը դասեց, իսկ մենք զինքը վար առինք, արեւելեան մուրացիկներու կարգը դասեցինք եւ ճիտէն տոպրակ մը կախելով հանրային ողորմութեան ցուցադրեցինք…:

Եւ կը խորհիք թէ մարդը որ երկինքները բարձրացուց հայ անունը, չի՞ զգար որ նոյն հայը գետնէ գետին նետած է զինքը: Ի՞նչ են հապա այն դառն խօսքերը, զոր անցեալ Յունուարին թուքի նման նետեց մեր երեսին, երբ երեք երիտասարդներ խռովելու գացած էին իր հանգիստը, Ֆրանսայի անշուք մէկ հիւանդանոցի իր խուցին մէջ.

— «Այն հացը որ ինձ այստեղ կու տան, այդ իմ մարմնիս սնունդ ըլլալէ աւելի բան չարժեր… ԳՆԱՀԱՏԱՆՔ ՉԷ…»:

Մի ըսէք թէ այս խօսքերը բխած են անհաւասարակշիռ ուղեղէ մը: Օ՜, մարդկային հոգին իսկապէս անհասանելի է ու խուսափուկ, եւ մեր ողորմելի գիտութիւնը չէ որ պիտի կարենայ չափել զայն, ու մանաւանդ վճռել թէ անզգայ դարձած է: Եթէ միտքը չի գործեր, թող ուրիշ բան ըսէր, թող զառանցէր, եւ ո՛չ թէ արտասանէր այս այնքան տեղի՜ն բառերը, որոնք սուր մեխի պէս կը խոցեն մեր սիրտը:

Եւ որքա՛ն իրաւունքով: Մարդը որ ժամանակին «ազգային փառք» էր եւ բոլորին կուռքը, այսօր լքուած է բոլորէն եւ դարձած աչքէ՜ հեռու, սիրտէ՜ հեռու: Պատերազմէն առաջ, հայ մեծատունն ու հայ ցուցամոլիկը կը պատերազմէին իրարու հետ անոր շնորհին արժանանալու, անոր մէկ այցելութիւնը ընդունելու եւ անով փքանալու համար: Զինադադարէն յետոյ, զինադադար եղաւ նաեւ խանդավառութեան եւ հետաքրքութեան, աւելի ճիշդՙ սմքեցաւ պարզ հետաքրքրութիւնն իսկ, եօթը պորտ օտարին ցոյց տրուած գթասրտութիւնն անգամ: Ու հէք գուսանը նետուեցաւ անշուք պատսպարանի մը անշուք մէկ անկիւնը, կարօտՙ ամսական 1000 ֆրանքի…:

Երբեմն կը մեղադրեն մեզ որ շատ երեսին կու տանք Բարեգործականի քարտուղար-վարիչին թոշակը: Բայց եկէք եւ մի ըմբոստանաք, երբ կը տեսնէք որ Մալէզեան *մը որբերու դրամէն ԱՄՍԱԿԱՆ 12,500 ֆրանք կը ստանայ, ու ԿԱՆՈՆԱՒՈՐԱԲԱՐ, իսկ անդին Կոմիտաս մը 1000 կ՛առնէ, այն ալ անկանոն կերպով, հազար նեղութեամբ, նպաստի բազմաթիւ կոչերու օգնութեամբ…:

Ի՞նչ կ՛ըլլար եթէ այդ թոշակին կէսը կամ գոնէ քառորդը յատկացնէին տարաբախտ վարդապետին: Արժանաւո՞ր չէր, թէ՞ դրամ չկար…:

Բայց զուր է աւելի քրքրել ամօթի այս ծալքերը: Դառն իրականութիւնը այն է, որ մինչ անդին միայն շաղակրատելու եւ շողոմելու շնորհն ունեցողները պորտ կը կապեն ազգային դրամներով, անդինՙ վաստակաւոր հանճար մը կարօտը կը քաշէ քանի մը ֆրանքի, ու Խնամատար մարմինը, չորցած հասոյթի իր կաթիլներուն մէջ, այսօր ձեռք կ՛երկարէ հանրութեան, լալագին կոչելով.

— Շէն մնաք, անտես մի առնէք, Կոմիտասին պնակն է…:

Տար Աստուած, դժբա՛խտ վարդապետ, որ երբե՜ք, երբեք չ[զ]գայիր թէ այս օրին հասած ես, որովհետեւ այն ատեն պիտի փոխէիր «քէսթէնքելէ» [**] սիրական բացագանչութիւնդ, եւ մեր երեսին պիտի նետէիր բուն որակումը.

— Իժե՜ր, որ չոր հացն անգամ շատ կը տեսնէք ինծի…:

Եւ ո՞ր սիրտն էր որ պիտի դիմանար այս սուր սլաքին…:

* Խոսքը վերաբերում է այս ժամանակաշրջանի ՀԲԸ Միության վարիչ-քարտուղար Վահան Մալեզյանին, ժամանակի ամենաեռանդուն ազգային գործիչներից մեկին, որի հասցեին «Ազդարարի» մեղադրական ծանր խոսքերի իրավացիությունը մեր կարծիքով կարիք ունի հետագա ճշտումների: «Ազգ»:

** Թրքերէն կը նշանակէ «մողէս»:

Աղբյուրը`  azg. am

Սկզբնաղբյուր` «Ազդարար»-ի թիւ 1417, 28 հունիսի 1931 թ.

Լուսանկարը` Սարգիս Մուրադյան «Կոմիտաս. վերջին գիշերը», 1956 թ.

Կարող եք ծանոթանալ նաև «Կոմիտաս» կայքէջին

Реклама

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

24 отзыва на “Կոմիտաս «Այդ հացը գնահատանք չէ…»

  1. Уведомление: Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները.Կոմիտաս | Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: Սեպտեմբերի 26-ին ծնվել է Կոմիտասը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները. Կոմիտաս | 2-1դասարան

  4. Уведомление: Սեպտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները. Կոմիտաս | Սոնա Բեզիրգանյանի բլոգ

  6. Уведомление: Հայր Կոմիտասի հետմահու Գողգոթան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Հայր Կոմիտասի հետմահու Գողգոթան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Հայր Կոմիտասի հետմահու Գողգոթան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Ուսումնական սեպտեմբեր. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  11. Уведомление: Սեպտեմբեր ամսվա անելիքներ — Դասավանդողի մեդիադարակ

  12. Уведомление: Հոկտեմբեր 2016 — Դասավանդողի մեդիադարակ

  13. Уведомление: Ուսումնական սեպտեմբեր. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  14. Уведомление: Ուսումնական հոկտեմբեր. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  15. Уведомление: Գրականանություն ՍԵՊՏԵՄԲԵՐ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  16. Уведомление: Գրականություն ՍԵՊՏԵՄԲԵՐ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  17. Уведомление: Գրականություն Հոկտեմբեր | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  18. Уведомление: Կոմիտաս (նախագիծ) — Դասավանդողի մեդիադարակ

  19. Уведомление: 11-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  20. Уведомление: 12-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  21. Уведомление: Կոմիտասյան օրեր (նախագիծ) — Դասավանդողի մեդիադարակ

  22. Уведомление: Պատկերացնում եք Կոմիտասը խելագար է եղել | rebeccakhachikyanblog

  23. Уведомление: 11-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  24. Уведомление: 12-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s