
Հայալեզու համացանցում, ցավոք, բացակայում են Ջանի Ռոդարիի` երեխաների համար գրված բանաստեղծությունները: Բացը մասամբ լրացնելու համար փորձել եմ մի քանիսը թարգմանել: Շուտ եմ ասել` խիստ չդատեք: 😉
Բանաստեղծություններ երեխաների համար
Վենետիկ
Նայում է ծեր կամուրջը լճակին.
Ջուրն այնպե՜ս զուլալ է.
Կանգնած է նույն կամուրջը,
Եվ նույն լուսինը`
Լուսե ու խորը, ինչպես երկինքը,
Եվ լի է նույն աստղերով:
Որտե՞ղ է իրական լուսինը,
Եվ որտե՞ղ` իրական կամուրջը:
Ծանոթագրություն. Մարշակի` ռուսերեն թարգմանության մեջ լագունա բառն է, որը նշանակում է ծովալճակ: Ծովալճակը ավազով կամ բուստախութով ծովից բաժանված փոքր ջրամբար է։ Բուստալճակային քաղաքի տիպիկ օրինակն է Վենետիկը։ Ի սկզբանե այդպես էին կոչում միայն Վենետիկի բուստալճակին, սակայն հետագայում այդ եզրը սկսեցին օգտագործել նաև ամբողջ աշխարհի փոքր ծովածոցերի վերաբերյալ։
Ամեն մի աշխատանք իր հոտն ունի
Ամեն մի աշխատանք
Իր ուրույն հոտն ունի.
Հացթուխից գալիս է
Խմորի և հացի հոտ:
Երբ անցնում ես հյուսնի
Արհեստանոցի մոտով`
Նոր կտրած փայտի
Թարմ հոտ է գալիս:
Ներկարարը բուրում է
Բևեկնախեժի և ներկի հոտ:
Ապակեգործից գալիս է
Պատուհանի ծեփոնի հոտ:
Վարորդի բաճկոնը բուրում է
Բենզինի հոտ, իսկ
Մեքենագործի հագուստից`
Մեքենայի յուղի:
Հրուշակագործից գալիս է
Մշկընկույզի հոտ:
Բժշկի խալաթից`
Դեղորայքի հաճելի հոտ:
Հողի, դաշտերի և
Մարգագետնի հոտ է բուրում
Գյուղացին, ով գալիս է
Հողը փորելուց:
Ձկան հոտ և ծով է
Բուրում ձկնորսը:
Միայն գործ չունեցողը
Ոչ մի հոտ չունի:
Ինչքան էլ ջանա
Անգործ հարուստը,
Մեկ է` ոչ կարևոր է
Նա բուրում, տղե՛րք:
Թունել
Թունելը գիշեր է, բայց ոչ իրական,
Գիշերը տևում է միայն մի րոպե,
Գնացքն այնքան արագ է լույսի մեջ սուզվում,
Որ անգամ վախենալու ժամանակ չի մնում:
Աղբյուր` Джанни Родари. Стихи для детей
Ոտանավոր ամառային շոգի և քաղաքում մնացած երեխաների մասին
Երեխաների համար հաճելի է կիզիչ շոգին
Քաղաքից դուրս ամառանոց գնալը,
Սուզվելը ծովի կամ գետի ջրերի մեջ,
Եվ ավազից ամրոցներ կառուցելը:
Հավես է առավոտվա սառնության մեջ
Լեռնային ջրվեժի տակ լող տալը:
Բայց, երբ հայրն ու մայրը քեզ
Քաղաքից դուրս չեն տանում,
Ստիպված ես շիկացած քարե աստիճանին
Ամբողջ ամառ արևահարվել,
Եվ, կամ ձանձրույթից թավալ տալ
Առվին մոտիկ` խոտերի վրա:
Եթե հանկարծ ինձ նախագահ ընտրեին,
Ես կպատվիրեի` ամեն թաղամասում,
Ամբողջ քաղաքում` բոլորին ի տես,
Տեղադրվեր հրամանն իմ խիստ.
- Նախագահի հրամանագրով երկրի երեխաներին
Արգելվո՛ւմ է ամռանն ապրել քաղաքներում:
2. Բոլոր երեխաներին ամառը ծո՛վ տանել.
Կվճարի կառավարությունը:
3. Այս հրամանագրի երրորդ կետով`
Ալպյան լեռները տրվո՛ւմ են երեխաներին:
Եզրակացություն
Նա, ով չի կատարի սույն հրամանը,
Կդատապարտվի ազատազրկման:
Հրշեջ
Կոչվում եմ ես հրշեջ,
Կրա՛կ եմ հանգցնում,
Չար կրակն ու խեղդող ծուխը
Ընկրկո՛ւմ են իմ առաջ:
Թող հրդեհը մռնչա ու մոլեգնի,
Ես, ինչպես մոմի, կհանգցնե՛մ այն,
Մենք` հրշեջներս, ուժեղ ենք,
Կրակը մեզ ենթարկվում է:
Բայց պատերազմի կրակը
Մենք դեռ չենք մարել, ու
Եթե նորից հրդեհ բռնկվի,
Կտարածվի հողագնդով մեկ,
Եվ, որպեսզի պատերազմի բոցից
Ժողովուրդները պաշտպանվեն,
Հրշեջներ պիտի դառնան
Բոլոր ընկերներն ազատության,
Պատերազմի բոլոր ընդդիմախոսները
Պիտի՛ հրշեջներ դառնան:
Աղբյուրը` tikitoki.ru
Ռուսերենից թարգմանությունները` Նունե Մովսիսյանի
Уведомление: Առողջագիտական բլոգ
Уведомление: Նախագծային շաբաթ 21.04-27.04 — Առողջագիտական բլոգ
Уведомление: Նախագծային շաբաթ 03,05-07,05 — Առողջագիտական բլոգ
Уведомление: Առողջագիտական բլոգ
Уведомление: Ջանի Ռոդարի «Ամեն գործ իր հոտն ունի» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)