Ինձ կարելի է…

papaver3

Ինքդ քո հանդեպ սերը սկսվում է «ինձ կարելի է» բառերից:

Ինձ կարելի է լինել ինչ-որ մեկի հետ կամ մնալ մենակ:

Ինձ կարելի է գեղեցիկ լինել այնպես, ինչպես ես եմ ուզում: Ես կարիք չունեմ հետևելու գեղեցկության գլամուր ամսագրերի ստանդարտ չափանիշներին:

Ինձ կարելի է ընտրել կյանքն ապրելու իմ օրենքը:

Ինձ կարելի է որոշել իմ ժամանակի ընթացքը: Ինձ համար ոչինչ շուտ չէ և ոչինչ ուշ չէ: Իմ կյանքում ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ ժամանակին:

Ինձ կարելի է լինել ծիծաղելի, հիմար, խենթ, պայծառ, տխուր, ուրախ: Քեզ էլ կարելի է: Բայց քո կողքին ես կլինեմ իմ նման, ինչ էլ որ դու մտածելու լինես իմ մասին:

Ինձ կարելի է չհամաձայնվել: Ինձ կարելի է ասել «Ոչ», երբ իմ շրջապատի մարդիկ հույս ունեն ինձնից լսելու «Այո»:

Ինձ կարելի է լաց լինել, երբ բոլորը ծիծաղում են և կանգնել, երբ բոլորը վազում են:

Ինձ կարելի է ուրիշների հետ հարաբերություններում նշել հարմարավետության սահմաններ, եթե անգամ այդ «ուրիշները» իմ մտերիմ հարազատներն են:

Ինձ կարելի է լավագույնը չլինել: Ինձ կարելի է ընդամենը լավը լինել ինքս ինձ համար:

Ինձ կարելի է հեռանալ և ամեն ինչ սկսել նորից, եթե անգամ շատ ջանքներ պահանջվեն:

Սերը քո նկատմամբ միշտ սկսվում է «ինձ կարելի-ից»: Ինձ հարկավոր է լսել ինքս ինձ, հոգ տանել իմ մասին և ինձ համար լինել զգացող և ընդունող ընկեր:

Աղբյուրը` Анна Лапина

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s