Օրվա ծնունդը

13006492_1769545413261021_3870262488775677043_n

Մանկական խաղահրապարակ: Երկու աղջիկներ ճոճվում են ճոճանակով և միասին հանգիստ, խաղաղ զրուցում:

-Վաղուց է` ինչ տոն չի եղել,- մտահոգված ասաց մեկը,- ափսոս:
-Ես չեմ ափսոսում,-պատասխանեց մյուսը:

-Դու տոներ չես սիրո՞ւմ:

-Սիրում եմ: Եվ շատ: Ես տոներ լիուլի ունեմ, իմ յուրաքանչյուր օրը տոն է:

-Չի կարող պատահել:

-Կարող է պատահել: Մենք նշում ենք Օրվա ծննդյան տարեդարձը:

-Դու ուզո՞ւմ էիր ասել Ծննդյան օրը:

-Ծննդյան օրերը մենք նույնպես տոնում ենք, սակայն հազվադեպ՝ տարվա մեջ մեկ անգամ: Իսկ Օրվա ծնունդը՝ ամեն օր: Իմ հայրիկն է այդ տոնը հորինել:
-Իսկ դուք ինչպե՞ս եք այն տոնում:

— Շատ պարզ: Առավոտյան հայրիկս արթնացնում է ինձ և մայրիկին, մենք բոլորս վազում ենք խոհանոց, մի բաժակ ջուր ենք վերցնում, և հայրիկը կենաց է ասում: «Այսօր ծնվել է արտակարգ մի օր: Մեր բախտը բերել է այդ հարցում: Խմում ենք Նոր Օրվա կենացը»:

Մենք ջուր ենք խմում, մեղր ենք ուտում և ինչ-որ երգ երգում:

-Իսկ, եթե պարզվի, որ օրը վատն է:

-Նախկինում այդպես լինում էր: Բայց հենց մենք սկսեցինք նշել այդ տոնը, գրեթե բոլոր օրերը դարձան կամ լավը, կամ՝ շատ լավը: Հազվադեպ է պատահում, որ օրն այնքան էլ լավը չլինի:

-Այդ դեպքում ինչու՞ այլ մարդիկ նման տոն չունեն:
-Հայրիկն ասում է, որ նման տոն բոլորն ունեն, միայն թե ոչ բոլորն են նկատում: Շատերը պարզապես մոռացել են այս տոնի մասին: Եթե ուզում ես` շաբաթ օրը մեր տուն արի: Կգիշերես մեզ մոտ, իսկ առավոտյան միասին կտոնենք Օրվա Ծնունդը:

Աղբյուրը՝  Григорий Беркович

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Լուսանկարը` mskh.am-ից

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

4 отзыва на “Օրվա ծնունդը

  1. Уведомление: Օրվա ծնունդ․ ընթերցանություն — Նանե Այնթաբյան

  2. Уведомление: Ժամանակակից հոգևոր նյութերի ընթերցում. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան

  3. Уведомление: Օրվա ծնունդ. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան

  4. Уведомление: Օրվա ծնունդ. Գրականություն – Մտափունջ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s