Երջանկությունը գալիս է մանրիկ քայլերով

75446483_10220668189045611_7985898375834763264_n

Երբ մարդը ցանկանում է նիհարել, բնությունը հուշում է, որ դրա համար պետք է ժամանակ, խելամտություն և ջանքեր, բայց, եթե դա ուզում եք անել արագ և նախընտրելի է` հենց հիմա, ապա ժամանակակից քաղաքակրթությունը առաջարկում է պլաստիկ վիրահատություն և լիպոսակցիա։ Եվ ոչ մեկը չի ասում մարդուն, որ նա այդ պահին նման է երեքամյա երեխայի, ով ուզում է անհապաղ բավարարել ցանկությունները՝ առանց հետևանքների մասին մտածելու։

Երբ մարդը ցանկանում է զարգացնել գիտակցությունը, համապատասխան մասնագետները դրան հասնելու համար առաջարկում են բազմաթիվ ուղիներ։ Բայց, եթե մարդը ուզում է դա անել արագ, նախընտրելի է՝ հենց հիմա, ապա ժամանակակից դեղաբանությունը մարդուն առաջարկում է բազմաթիվ քիմիական դեղամիջոցներ։ Եվ ոչ մեկը չի ասում, որ առանց սեփական ուժերի`​ գիտակցության զարգացումը սկզբում մարդուն բարձրացնում է վերև, իսկ հետո շպրտում շատ ներքև։ Ոչ մեկը չի ասում, որ այդպիսի խթանումն ավելի շատ վերցնում է, քան` տալիս։

Երբ մարդը ցանկանում է մի տեղ գնալ արագ, կենսաբանությունը հուշում է, որ լիակատար ընտելացումը տեղի է ունենում երեք շաբաթվա ընթացքում։ Բայց ժամանակակից գիտությունը առաջարկում է ավտոմեքենա, գնացք և ինքնաթիռ, իսկ գործատուները` երկշաբաթյա արձակուրդ։ Իսկ սա նշանակում է, որ կարելի է ինչ-որ տեղ գնալ ֆիզիկապես, բայց ժանամակի սղության պատճառով չհասցնել լիարժեք հանգստանալ։

Երբ մարդը ցանկանում է մտերիմ հարաբերություններ ունենալ, հոգեբանությունն տեղեկացնում է, որ նման դեպքերում հարկավոր է որոշակի ժամանակ` միմյանց ճանաչելու, անվտանգությունն ապահովելու համար: Աստիճանաբար ձևավորվող  մտերմությունը և հարգանքը անհրաժեշտ են ինտիմ հարաբերությունների դեպքում: Բայց ժամանակակից  մշակույթն առաջարկում է սոցիալական ցանցեր` առանց մտերմության, առանց պաշտպանության և առանց պարտավորությունների հարաբերություններ: Բայց ոչ մեկը չի զգուշացնում, որ դա բերում է միայն ժամանակավոր բավարարվածություն, բայց ոչ երբեք երջանկություն:

Արագ ընթացող ամեն ինչ` արագ ազդող ածխաջրերը և խթանիչները, ծանոթությունները և փոփոխություններն իրենց անդառնալի հետևանքներն են ունենում: Դրանք կարող են արագ արդյունք տալ, բայց… վերցել ավելի շատ, քան տալիս են:

Իսկական երջանկությունը գալիս է մանրիկ, անշտապ քայլերով` քանակը վերածելով որակի: Գալիս է մի պահ, և դու հանկարծ հայտնաբերում ես, որ ապրում ես քո երազանքների մեջ: Նման դեպքերում պետք է ինչ-որ բան անել` կա՛մ վերցնել պատասխանատվությունը, կա՛մ թողնել վերահսկողությունը, կա՛մ իրականացնել, կամ հակառակը` դադարել մտածել այդ մասին:

Ապրե՛լ և զգա՛լ: Դուրս գալ սեփական հարմարավետության գոտուց: Այդ ժամ այդ ամենը`​ վաստակածը և արժանին, կլինեն քոնը: Եվ չի լինի վախը, որ երջանկությունը կարող է քեզանից հեռանալ անհայտ պատճառներով: Չի՛ լինի, որովհետև դու արդեն ճանաչում ես երջանկության հասնելու յուրաքանչյուր քայլ:

Այդ դեպքում երջանկությունը իսկապես քոնը` քո սեփականությունը կդառնա:

Աղբյուրը` Аглая Датешидзе

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` «Ագլայա Դատեշիձե» կայքէջ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

5 отзывов на “Երջանկությունը գալիս է մանրիկ քայլերով

  1. Уведомление: Երջանկությունը գալիս է մանրիկ քայլերով — Նանե Այնթաբյան

  2. Уведомление: Երջանկությունը գալիս է մանրիկ քայլերով – Մտափունջ

  3. Уведомление: Ժամանակակից հոգևոր նյութերի ընթերցումներ. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան

  4. Уведомление: Երջանկությունը գալիս է մանրիկ քայլերով. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան

  5. Уведомление: Երջանկությունը գալիս է մանրիկ քայլերով. Գրականություն – Մտափունջ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s