Նրանց համար, ովքեր ազատ են կապվածությունից

basho_museum (5)«Ես գրում եմ նրանց համար, ովքեր ազատ են կապվածությունից,  փորձում եմ զգալ տալ նրանց, ովքեր գիտեն ճշմարտության իրական չափը»: Բասյո

Ի՞նչ է սովորեցնում Բասյոն

Ֆուգյուձայը նամակ է հանձնում կայսեր ուսուցչին՝ վարպետ Տյուին:

-Ի՞նչ է սովորեցնում ձեզ Բասյոն,-հարցնում է Ֆուգյուձայը:

-Գիտակցությունը` Բուդդան է որ կա,-պատասխանում է Տյուն:

-Այդ ամենը տարօրինակ է, -ասում է Տյուն,-և կարճատև լռությունից հետո շարունակում է,-իսկ էլ ի՞նչ է սովորեցնում ձեզ Բասյոն:

-Չկա գիտակցություն, չկա և Բուդդա,-ասում է Ֆուգյուձայը,-իսկ հետո ավելացնում է,-չկա գիտակցություն, չկա Բուդդա, չկա ոչինչ:

-Դա արդեն լավ է,-ասում է Տյուն:

-Այդպես ասում է Բասյոն, իսկ դուք ի՞նչ եք ասում այդ մասին,-հարցնում է  Ֆուգյուձայը:

-Դա նման է գետը ճեղքող ջրաշիթի, դա նման է թթենին կտրող մանգաղի:

Եթե դու արդեն գիտես, թե ինչ է ասում Բասյոն, ուրեմն որպես ձեն դու արդեն ավարտվել ես:

Եթե հանդիպել ես սուսերամարտիկի,

Սուր տուր նրան:

Քանի դեռ չես հանդիպել պոետի

Ցույց մի տուր բանաստեղծություններ:

Խոսելիս ասա քո իմացածի

Երեք քառորդը միայն.

Ոչ մի դեպքում մնացածի մասին չբարձրաձայնես:

Ի՞նչ է ասում Բասյոն

Խոդզյոն հանդիպելով Բասյոյին՝ հարցրեց նրանից.

-Ի՞նչ ասել է Բուդդա:

-Քո գիտակցությունը,-պատասխանեց Բասյոն,- և Խոդզյոն հասավ լիարժեք լուսավորության:

Իմանալով Խոդզյոնի բնակության վայրը՝ Բասյոն նրա մոտ ուղարկեց մի վանականի: Վերջինս գալով Խոդզյոնի մոտ՝  հարցրեց նրան.

— Հանդիպելով Բասյոյին՝ դու իմաստնացար և բնակություն հաստատեցիր լեռներում: Ի՞նչ հասկացար:

-Բասյոն ինձ ասաց. «Քո գիտակցությունը Բուդդան է», դրա համար էլ ես եկա այստեղ:

-Բայց վերջերս Բասյոն փոխել է կարծիքը,-շարունակեց վանականը:

-Ինչպե՞ս թե փոխել է,-հարցրեց Խոդզյոն:

-Հիմա Բասյոն ասում է. «Դա գիտակցությունը չէ, դա Բուդդան չէ»:

-Այ քեզ ծեր խարդախ,-բացականչեց Խոդզյոն: Նա մոլորեցնում է մարդկանց և երբեք չի ասում նրանց ճշմարտությունը: Դե ինչ, հիմա թող նա ասի. «Դա գիտակցությունը չէ, դա Բուդդան չէ», իսկ ես առաջվա նման կասեմ. «Քո գիտակցությունը Բուդդան է»:

Եվ երբ վանականը այս մասին պատմեց Բասյոյին, վերջինս գոհունակությամբ նշեց.

-Շատ բաներ արդեն հասունացել են:

Այդժամ  Ֆուգյուձայը՝ Բասյոյի աշակերտը, բարձրանալով տեղից՝  ասաց.

-Քո գիտակցությունը Բուդդան է-ահա նրանց բուժման դեղը, ովքեր հիվանդ են: Դա գիտակցությունը չէ, դա Բուդդան չէ,-ահա բուժումը նրանց, ովքեր թունավորվել են դեղերից:

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Ճապոնական մշակույթ» կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

9 отзывов на “Նրանց համար, ովքեր ազատ են կապվածությունից

  1. Уведомление: Մացուո Բասյո | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ճապոնական | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Մացուո Բասյո, առակներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Նոյեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Բասյոն, իմ Բասյոն… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Բասյոն, իմ Բասյոն… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Ուսումնական նոյեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  9. Уведомление: Ուսումնական դեկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s