Ճշմարտությունը մենաշնորհ չէ

66295404_2292433287512132_439177139208585216_n

Բոլոր հմտություններից կարևորագույնը, որ արժե սովորել՝  լսելն է: Լսե՛ք շատ ուշադիր: Անտարբեր մի՛ եղեք. մի՛ լսեք ուրիշներին այնպես, կարծես ուզում եք, որ նրանք լռեն, մի՛ շարունակեք լսել միայն քաղաքավարությունից ելնելով, որովհետև նրանք ձեր ընկերներն են: Այդ դեպքում ավելի լավ է խնդրեք՝ ոչինչ չասեն, որովհետև դուք չեք ուզում լսել:

Բայց, եթե լսում եք, ապա լսե՛ք իսկականից, բա՛ց եղեք, որովհետև ընկերները կարող են ճիշտ լինել: Եթե անգամ սխալ են, նրանց լսելը ձեզ կհարստացնի: Դուք կիմանաք նոր տեսակետ, իսկ նոր բան սովորելը միշտ էլ լավ է:

Այսպիսով՝  ուշադի՛ր լսեք, բայց որոշում կայացրեք ինքներդ:

Նման կերպ վարվելիս՝ ամեն ինչ միանգամից դառնում է պարզ և հստակ: Սովորաբար մարդիկ շատ կատեգորիկ են: Նրանք մտածում են բացարձակի տիրույթում. ահա սա է ճշմարտությունը, իսկ այն, ինչ հակասում է դրան, ուրեմն՝ սխալ է: Այս մոտեցումը խեղում է աշխարհը. հինդուիստները, մահմեդականները, քրիստոնյաները՝  բոլորը պայքարում են միմյանց հետ, քանզի նրանցից յուրաքանչյուրը պնդում է սեփական բացարձակ ճշմարտությունը: Սակայն ոչ մեկը չի կարող դա հաստատել:

Ճշմարտությունը չի կարող որևէ մեկի մենաշնորհը լինել:

Կյանքն անընդգրկելի է: Կյանքի սահմաններն անվերջ են, ճանաչողության ուղիները՝ անսպառ: Որքան էլ մենք կյանքը ճանաչենք, միևնույնն է, մեր գիտելիքը սահմանափակ է. այն աշխարհաճանաչողության ընդամենը մի փոքր մասն է միայն:

Աղբյուրը`  Ошо: 365 медитаций на каждый день

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Օշո» կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s