Կյանքն ապրիր քո կանոններով

41239105_2417165538308439_2969365243983036416_n

Շքեղությունը շրթներկները չեն, ռեստորաններն էլ չեն և ոչ էլ բարձրակրունկ կոշիկները: Իսկական շքեղությունն այն է, երբ ապրում ես այնպես, ինչպես քեզ է հարմար: Կրել հարմար կոշիկներ, շուրթերին ունենալ շրթներկի այն գույնը, որը քեզ դուր է գալիս կամ ընդհանրապես շրթներկ չքսել: Ուտել այն, ինչը որ քեզ դուր է գալիս: Ընկերություն անել նրանց հետ, ովքեր ջերմ են, միասին լինել սիրուց դրդված, այլ ոչ թե պարտքի զգացումից ելնելով:

Սովորեք հրաժարվել ավելորդ բաներից: Այն ամենից, ինչն իրեն սպառել է` հնացել է կամ մաշվել: Եվ պահել այն, ինչը դուր է գալիս: Իմ ընկերուհու հինգ տարեկան աղջիկը հյուր է գնում` հետը տանելով իր գդալը: Նա կարողանում է իրեն թույլ տալ նման շքեղություն. ուտել այն գդալով, որն իրեն դուր է գալիս: Նրա մայրը շատ է ամաչում և ամեն անգամ փորձում է արդարանալ: Իսկ ես խնջույքների գնալիս` սկսել եմ ինձ հետ վերցնել սեփական սպասքը, քանի որ չեմ սիրում օգտվել պլաստիկից: Եվ ես թքած ունեմ, թե ինչ կմտածեն շրջապատում:

Շքեղ կյանքը ոչ թե «դու դրան արժանի ես», այլ որ «դա քեզ արժանի է». գավաթը, որ նվիրել է քույրիկը, հայրիկի շապիկը, որով այնպես հարմար է քնելը: Կարկանդակը, որը պատրաստվել է մայրիկի բաղադրատոմսով: Սիրած մարդու համբույը: Հետաքրքիր գրքերը: Լավ ֆիլմերը, նույնը` երգերի դեպքում: Անկողնու թարմ սպիտակեղենը: Մաքուր բնակարանը: Կյանքը, որ դու ինքդ ես ընտրել:

Հա՛, շքեղ կյանքն այն չէ, որ ինքդ քեզ ուտես, ինչ է թե ինչ-որ բան այնպես չի գնում: Զուգագուլպաները կարող են հատ գնալ: Խմորը կարող է վատ ստացվել: Ընկերները հնարավոր է` չուզենան քո սիրած ֆիլմը դիտել: Սիրած մարդը կարող է հեռանալ: Կարող է աշխատանքում առաջխաղացում չլինել: Ամեն ինչ էլ կարող է պատահել: Եվ, եթե քեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, ապա դա որևէ կերպ ազդեցություն չպետք է ունենա քո արժեքների վրա: Դա ընդամենը նշանակում է, որ հիմա ամեն ինչ չի գնում այնպես, ինչպես դու կուզենայիր:

Շքեղ կյանքն ընտրության հնարավորություն ունենալն է: Կարել հատ գնացած զուգագուլպան կամ գնել նորը: Դեն նետել չստացված կարկանդակը և սուշի պատվիրել կամ` մեկ անգամ ևս փորձել թխել: Ֆիլմ նայել կամ ընկերների հետ սրճարան գնալ: Թողնել կամ պայքարել: Փնտրել նոր աշխատանք կամ վերանայել հին գործի հետ կապված ձեր նպատակները:

Շքեղությունն այն է, երբ կյանքն ապրում ես քո՛ կանոններով: Գնա՛ քո նպատակների ետևից: Մի՛ փնտրիր արդարացումներ: Մի՛ հարմարվիր: Քո ընտրության, քո երազների, քո հետաքրքրությունների համար մի՛ արդարացիր:

Ասա. «Ինձ հետ չի՛ կարելի այդպես վարվել»:

Հետո էլ ասա. «Ինձ դա կարելի՛ է»:

Աղբյուրը`  Елена Пастернак

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Կյանքն ապրիր քո կանոններով

  1. Уведомление: Ժամանակակից հոգևոր նյութերի ընթերցում. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան

  2. Уведомление: Ելենա Պաստերնակ «Կյանքն ապրիր քո կանոններով» — Նանե Այնթաբյան

  3. Уведомление: Կյանքն ապրիր քո կանոններով. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s