Մի անգամ, ես մի իմաստունի հարցրի.
-Ինչո՞ւ են մեր հարազատները ծերության ժամանակ դառնում այդքան անտանելի: Հենց նրանք են, որ գիտեն, թե ինչպես կարելի է մեզ ցավ պատճառել. գիտեն մեր բոլոր ցավոտ տեղերը և նպատակաուղղված կերպով խփում են հենց այնտեղ: Երբեմն նրանք դա անում են առանձնահատուկ ճշգրտությամբ` հաճույքով հետևելով, թե ինչպես ենք մենք տառապում:
Ահա թե ինչ պատասխանեց այդ իմաստուն մարդը.
— Գիտե՞ս՝ մարդը կյանքում երկու անգամ է ունենում անցումային շրջան` անտանելի դառնալով սիրելիների համար, հավանաբար, որպեսզի հեշտացնի բաժանումը և հեռացումը:
Պատանեկության տարիներին դեռահասները դառնում են անտանելի ՝ ծնողներից հեռանալուց և անկախ կյանք սկսելուց առաջ: Նրանք այնքան են իրենց ծնողների հոգուն հասցնում, որ վերջիններս միայն ուրախ են լինում, որպեսզի իրենց զավակները գնան և առանձին ապրեն: Բոլոր նուրբ թելերն այդ ընթացքում թուլանում են, և բաժանումն արդեն ցավոտ չի լինում: Քնքշությունը կտրվելու աստիճան պակասում է:
Նույնը տեղի է ունենում և ծերության շրջանում: Այդպես բնությունը մեզ պատրաստում է վերջին հրաժեշտին: Որքան անտանելի է հարազատ մարդն իր կյանքի վերջին տարիներին, այնքան ավելի հեշտ է նրան հրաժեշտ տալը, քանի որ բոլոր նուրբ թելերն արդեն կտրվել են, իսկ քնքշությունը` մարել. մնացել է միայն պարտքը:
Դժվար է նրանց համար, ովքեր և՛ առաջին, և՛ երկրորդ շրջաններում պահպանում են քնքշությունը: Երբեմն այդ քնքշությունը կյանքեր է կոտրում:
Աղբյուրը՝ Юлия Ауг
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Լուսանկարը` Արսեն Մարգարյանի
Уведомление: Ժամանակակից հոգևոր նյութերի ընթերցում. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան
Уведомление: Ժամանակակից հոգևոր նյութերի ընթերցում. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան
Уведомление: Կյանքի անցումային երկու շրջանները. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան