Շունչը կտրվելու չափ հոգևոր

79773396_2931624193527997_384156228734943232_o.jpg

Միշտ ուզեցել եմ հասկանալ` ինչու եմ մեր հոգևոր երգերը լսելիս ամեն անգամ այնքան հուզվում, որ անկարող եմ լինում դիմադրել արցունքներին…

«Կոմիտասը և մենք» համերգից հետո որոշեցի անպայման գնալ զգացողությունների ետևից ու բռնել նրա փեշից` վերջապես հասկանալու համար առեղծվածը: Ըստ իմ զգացողությունների` մեր շարականը միաժամանակ երեք ուղղություններով է ծավալվում: Մեկը գնում է դեպի ուղեղ` բանականություն, մյուսը դեպի սիրտ` զգայական դաշտ, երրորդն էլ թռչում է դեպի վերև՝ երկինք: Զգացողություններն այն աստիճան վերերկրային են ու հախուռն, որ իսպառ  կորչում է ժամանակ-տարածություն ասվածը:

Գլխապտույտ առաջացնելու չափ իրարամերժ ու հակասական, բայց և զարմանալիորեն ներդաշնակ ու հոգեպարար զգացողություն եմ ունենում միաժամանակ` կարծես լեռան գագաթից նայելիս լինեմ անդունդին ու հակառակը` անդունդից նայելիս լինեմ լեռան գագաթին ու երկնքից անդին…:

Եթե մի քանի բառով բնորոշելու լինեմ մեր հոգևոր երգերը, ասելու եմ` չափազա՛նց հարազատ, չափազա՛նց սրտառուչ, չափազա՜նց մաքուր: Շունչը կտրվելու չափ հոգևոր և աստվածային…

Լուսանկարը` Արմինե Թոփչյանի

Տեսանկարահանումը` Քնարիկ Ներսիսյանի

Շնորհակալություն Հարություն Թոփիկյանին` «Կոմիտասը և մենք» համերգաշարի համար

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s