Մի անգամ, մի ծեր իմաստուն քայլում էր ճանապարհով` հիանալով բնությունով և գարնանային վառ գույներով: Հանկարծ տեսավ մի տղամարդու, որն իր ուսերին հսկայական բեռ էր տանում: Նկատելի էր, որ մարդու ոտքերը հազիվ էին դիմանում այդպիսի ծանրությանը:
— Ինչո՞ւ ես քեզ դատապարտել նման ծանր աշխատանքի և տանջանքի,-հարցրեց ծերունին:
— Ես տառապում եմ, որպեսզի իմ թոռներն ու երեխաները երջանիկ լինեն,- պատասխանեց աղքատը:- Իմ նախապապը տանջվել է հանուն պապիս, պապս` հանուն իմ հոր, հայրս` հանուն ինձ, ես էլ պիտի տանջվեմ հանուն իմ զավակների:
-Իսկ ձեր ընտանիքում որևէ մեկը եղե՞լ է երջանիկ,-հետաքրքրվեց իմաստուն զրուցակիցը:
-Դեռ ոչ, բայց իմ երեխաները և թոռները անպայման երջանիկ կլինեն,- երազկոտությամբ բացականչեց տղամարդը:
— Դժբախտաբար, անգրագետը չի կարող կարդալ սովորեցնել, իսկ խլուրդը երբեք չի կարող արծիվ կրթել, — հոգոց հանեց ծեր իմաստունը: — Նախ դու պետք է սովորես երջանիկ լինել, հետո միայն երեխաներին սովորեցնես: Հենց դա էլ կլինի քո ամենաարժեքավոր նվերը նրանց:
Նյութը և լուսանկարը` fit4brain.com-ից
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Սովորիր երջանիկ լինել — Նանե Այնթաբյան