Երջանիկ չեն դառնում պատահաբար

56158311_2363067460410646_1658529783450959872_n

«Մարդկանց մեծամասնությունը երջանիկ է այնքանով, որքանով  որ որոշել է երջանիկ լինել»: Աբրահամ Լինքոլն

Ոչ մեկը երջանիկ չի դառնում պատահաբար: Երջանկությունը կյանքի հանդեպ ունեցած որոշակի դիրքորոշում է, որի համար սկզբում հարկավոր է աշխատել, իսկ հետո այն սկսում է աշխատել քեզ համար: Գլխավորը, որից պետք է սկսել`  վերականգնվելու ունակությունն է: Հոգեբանները կարծում են, որ հենց դա է դեպրեսիայի հականիշը: Սա ինքնին զենք է ընդդեմ մարդու կյանքի անխուսափելի անկումների: Ճապոնական ասացվածն ասում է. «Ընկիր յոթ անգամ, բարձրացիր ութ անգամ»:

Ձեր մեջ զարգացրեք հետևյալ 8 հատկանիշները, և դրանք կօգնեն ձեզ երջանիկ զգալ և ավելի հեշտությամբ հաղթահարել կյանքի դժվարությունները.

1. Մի անհանգստացեք, թե ինչ են մտածում ուրիշները ձեր մասին

Երջանիկ մարդիկ թույլ չեն տալիս, որ բացասական տրամադրությամբ մարդիկ ազդեն իրենց ինքնազգացողության վրա: Ինչ էլ ասեն այդ մարդիկ, միևնույնն է, երջանիկ մարդկանց վրայով հոսում է: Քանզի նրանք հաստատ գիտեն, որ արժանապատիվ մարդը նա չէ, ով թերություններ չունի, այլ մեկը, ով արժանապատվություն ունի:

2. Ամեն ինչում դրականը տեսնել

Ամեն վատի մեջ կա ինչ-որ լավ բան: Եթե իրադրությունն այնպիսին է, որ չի հաջողվում լավ բան տեսնել, այդպիսի մարդիկ ինքներն են ստեղծում: Նրանք չեն ափսոսում. եթե ամեն ինչ լավ է, ուրեմն հիանալի է, իսկ, եթե վատ է, ապա` փորձ:

3. Բարյացկամ և երախտապարտ լինել

Երջանիկ մարդկանց չի հետաքրքրում, թե ինչպես եք դուք նայվում կամ որտեղացի եք: Նրանց պետք է էլի մեկը, ում կողքին կարելի է ծիծաղել և երջանիկ զգալ: Նրանք չեն ամաչում և մի քանի րոպե չեն խնայում, որպեսզի շնորհակալություն հայտնեն ուրիշներին:

4. Հնարավորինս շատ ժպտալ և դրական լինել

«Մենք չենք ծիծաղում, որովհետև երջանիկ ենք: Մենք երջանիկ ենք, որովհետև ծիծաղում ենք» (Ուիլյամ Ջեյմս): Ժպիտը և ծիծաղը երջանիկ մարդկանց անքակտելի հատկանիշն է: Այնպես է ստացվել, որ այն մարդիկ, ում հետ մենք շատ ժամանակ ենք անցկացնում, ազդում են մեզ և մեր աշխարհընկալման վրա: Եվ որքան շատ ժամանակ տրամադրենք դրական մտածող և լավատես մարդկանց, այնքան ավելի լուսավոր գույներով կներկվի մեր կյանքը:

5. Իմանալ, որ այս աշխարհում ամեն ինչ չէ, որ կատարյալ է

Միշտ էլ դժվար է հաղթահարել պերֆեկցիոնիզմը, բայց դա անհրաժեշտ է: Ամեն ինչ լավ է, եթե չափի մեջ է: Երջանիկ մարդիկ կարողանում են վերահսկել կատարելություն տանող ձգտումը: Նրանք քեզ չեն կախի անճշտությունների և թերությունների համար: Նրանք հպարտանում են իրենցով և իրենց ձեռքբերումներով: Երբեմն ինչ-ինչ բաներ այնպես չեն ընթանում, ինչպես նախապես պլանավորված էր, բայց դա է նորմալ: Ի վերջո, անհնար է ամեն ինչ վերահսկողության տակ պահել:

6. Ապրել ներկայում

«Ես իմ կյանքում շատ սարսափելի բաներ եմ զգացել, դրանցից մի քանիսը իրականում տեղի են ունեցել» (Մարկ Տվեն): Երջանիկ մարդիկ չեն սպասում ուրբաթ երեկոյին, կիրակի առավոտյան, նոր մեքենա կամ նոր բնակարան գնելուն: Չեն սպասում գարնան, ամառան, աշնան, ձմռան գալուն: Ի վերջո, ամենասարսափելի սխալն այն է, երբ մտածում ես, որ դու ապրում ես, իսկ իրականում պառկած ես պահախցիկում և սպասում ես կյանքին:

7. Ներդրում ունենալ շրջապատող աշխարհում

Երջանիկ զգալու լավագույն միջոցներից մեկը շրջապատող աշխարհը փոխելն է: Դա անելու համար ամենևին անհրաժեշտ չէ ժողովուրդ փրկել կամ ցունամիի դեմն առնել: Երբեմն բավական է պարզապես ժպտալ մեկին, հաճոյախոսել կամ օգնել ընկերոջը:

8. Շարունակել սովորել

Երջանիկ մարդիկ հետաքրքրասեր են և ցանկանում են նոր բաներ իմանալ աշխարհի և այնտեղ բնակվող մարդկանց մասին: Միշտ կարող է լինել մի բան, որի մասին մենք դեռ չգիտենք: Կյանքի հանդեպ հետաքրքրությունը էներգիա է տալիս և դրական ազդեցություն է թողնում մեր մտածելակերպի վրա` օրերն ավելի հագեցած դարձնելով:

Աղբյուրը` fit4brain.com

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s