Եթե դուք չեք կարողանում հրաժարվել ինչ-որ բանից, օրինակ՝ պաղպաղակից,
ուրեմն պաղպաղակը վերահսկում է ձեզ: Իսկ, եթե դուք ձեզ զրկում եք պաղպաղակից, ապա այն կրկնակի վերահսկողություն ունի ձեզ վրա:
Երկու դեպքում էլ ձեզ մոտ անհանգիստ (дискомфорт) վիճակ է ստեղծվում. հրաժարվելու դեպքում` ատելություն սեփական անձի նկատմամբ, ուտելու դեպքում՝ մեղադրանք, որ չկարողացաք ձեզ զսպել: Իսկ, եթե դուք վճռականություն եք ունեցել մերժել պաղպաղակը, ուրեմն այն, իրոք, ձեզ վրա իշխանություն ունի. չէ՞ որ պաղպաղակին, այնուամենայնիվ, հաջողվեց իրենով անել ձեզնից մի պատառ…
Այդպես և մյուս ցանկությունները՝ ալկոհոլը, ծխախոտը, փողը, ադրենալինը:
Ծխելուց հրաժարվելը դժվար է ոչ թե քիմիական կախվածության պատճառով, այլ, որ ծխել թողնողը ավելի շատ կախում ունի ծխախոտից, քան ասենք՝ ծխողը:
Դեմոկրատիայի համար պայքարող ընդդիմադիրը երբեք չի կարող դառնալ ազատ քաղաքացի, որովհետև նա պայքարի ստրուկ է:
Ճգնավոր միաբանը երբեք չի կարող հաղթել «մարմնական կիրքը», որովհետև նա ժխտողականության ստրուկ է:
Ընդունումը և մերժումը ընդամենը կախվածության կերպարանափոխություններ են (метаморфозы):
Իմաստությունը ինքնազսպվածության մեջ չէ, ոչ էլ ժուժկալության, այն հավասակշռության մեջ է:
Դուք ձեր ցանկություններից ձերբազատվում եք այն ժամանակ, երբ պահպանում եք ներքին հանգիստ վիճակ անկախ այն բանից՝ դուք ստացել եք ձեր ուզածը, թե՞ ոչ: Այս ազատությունը հիասքանչ է, որովհետև դուք անխոցելի եք: Դուք երջանիկ եք կամ … երջանիկ:
Աղբյուր՝ Александр Меньшиков
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի