Քո մասին հոգ տանելն անհրաժեշտություն է, քանի դեռ կա առնվազն մեկ կենդանի արարած, ում դու պետք ես:
Պաշարված Լենինգրադում աշխատում էր մի բժիշկ` Էսֆիր Լվովնան: Նա սոյայի կաթ էր տալիս ուժասպառ և սովից սևացած կերակրող մայրերին: Տալիս էր կես բաժակ և խստորեն հետևում էր, որ կանայք իր ներկայությամբ խմեն այդ կաթը: Բանն այն էր, որ մայրերը փորձում էին կաթը լցնել բանկայի մեջ, որպեսզի տանեն իրենց երեխաներին: Հերթական անգամ` անհավասար ռմբակոծությունից հետո, Էսֆիր Լվովնան ասաց. «Եթե չխմեք կաթը, դուք կմեռնեք: Իսկ ձեր երեխան կլինի ձեր կողքին և կսողա մութ ու ցուրտ բնակարանում: Նա նույնպես կմեռնի: Խմե՛ք, որպեսզի կարողանաք փրկել ձեր երեխային»: Եվ ստիպում էր խմել, որպեսզի փրկեին իրենց:
Այդ պատճառով` պահպանեք ձեզ: Չնայած երբեմն այս բառերը հնչում են վայրի և տարօրինակ: Ինչպե՞ս դուք կպաշտպանվեք չար մարդկանցից, անարդարությունից, ծանրաբեռնող խնդրանքներից, կյանքի փոթորիկներից: Այնուամենայնիվ, պետք է բարի լինել և օգնել բոլորին: Եթե քեզ հետ ինչ-որ վատ բան պատահի, ձեր երեխան ոչ ոքի պետք չի լինի, իսկ ձեր սիրելիները կմնան առանց քեզ. նրանք շատ վատ կզգան:
Իսկ, եթե չկա ոչ մեկը, ում դու պետք ես, ապա իմացած եղիր` ինձ ես պետք: Քանի որ ես ամեն օր գրում եմ, իսկ դու կարդում ես: Ունեցեք մեկը, ում դուք ամենաշատն եք պետք: Եվ խմե՛ք կաթ: Զբոսնե՛ք մաքուր օդին: Թքե՛ք թշնամիների վրա: Երբեմն կարելի է նաև թքել, եթե նրանք իրենց ֆաշիստի պես են պահում: Գնացե՛ք առողջարաններ և գնեք գեղեցիկ իրեր` ինքներդ ձեզ հաճույք պատճառելու և ավելի երկար ապրելու համար: Մնացե՛ք առողջ և կենսուրախ:
Եվ օգնեք ուրիշ մարդկանց` պահպանել իրենց: Դա դժվար է սովորեցնել, եթե մարդը չի կարող, և սովոր է ապրել հանուն ուրիշների: Եվ մեռնել հանուն ուրիշների: Միայն թե մեռնել պետք չէ, նրանք ինչպե՞ս կապրեն առանց ձեզ:
Այնպես որ, պահպանե՛ք ձեզ: Եվ ուրիշներին, իհարկե, նույնպես: Հատկապես մտերիմներին և սիրելիներին…
Աղբյուրը` Анна Валентиновна Кирьянова
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` «Աննա Կիրյանովա» կայքէջ
Уведомление: Պահպանիր քեզ. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան
Уведомление: Պահպանիր քեզ — Նանե Այնթաբյան
Уведомление: Հեռավար-առցանց ընթերցանություն — Նանե Այնթաբյան
Уведомление: Հեռավար ընթերցում – Ջուլիա 😊 Ստեփանյան