Ինքդ քո հանդեպ սերը սկսվում է «ինձ կարելի է» բառերից:
Ինձ կարելի է ինչ-որ մեկի կամ ինքս ինձ հետ լինել մենակ:
Ինձ կարելի է գեղեցիկ լինել այնպես, ինչպես ես եմ ուզում: Ես կարիք չունեմ հետևելու գեղեցկության գլամուր ամսագրերի ստանդարտ չափանիշներին:
Ինձ կարելի է ընտրել կյանքն ապրելու իմ օրենքը:
Ինձ կարելի է որոշել իմ ժամանակի ընթացքը: Ինձ համար ոչինչ շուտ չէ և ոչինչ ուշ չէ: Իմ կյանքում ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ ժամանակին:
Ինձ կարելի է լինել ծիծաղելի, հիմար, խենթ, պայծառ, տխուր, ուրախ: Քեզ էլ կարելի է: Բայց քո կողքին ես կլինեմ ինձ նման, ինչ էլ որ դու մտածելու լինես իմ մասին:
Ինձ կարելի է չհամաձայնվել: Ինձ կարելի է ասել «ոչ», երբ իմ շրջապատի մարդիկ հույս ունեն ինձնից լսելու «այո»:
Ինձ կարելի է լաց լինել, երբ բոլորը ծիծաղում են և կանգնել, երբ բոլորը վազում են:
Ինձ կարելի է ուրիշների հետ հարաբերություններում նշել հարմարավետության սահմաններ, եթե անգամ այդ «ուրիշները» իմ մտերիմ հարազատներն են:
Ինձ կարելի է լավագույնը չլինել: Ինձ կարելի է ընդամենը լավը լինել ինքս ինձ համար:
Ինձ կարելի է հեռանալ և ամեն ինչ սկսել նորից, եթե անգամ շատ ջանքներ պահանջվեն:
Սերը քո նկատմամբ միշտ սկսվում է «ինձ կարելի-ից»: Ինձ հարկավոր է լսել ինքս ինձ, հոգ տանել իմ մասին և ինձ համար լինել զգացող և ընդունող ընկեր:
Աղբյուրը` Анна Лапина
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի