Նայիր Աստծո աչքերով

papaver (1)

Շնորհակալ եղիր…

Սիրելի մարդու հետ ամեն մի շփման համար: Յուրաքանչյուր թանկարժեք շնչառության համար: Քո` թեկուզ և հնացած հագուստի համար: Ցավացող ատամի համար: Գլխի նոսրացած մազերի համար: Ջրի համար, որը խմում ես: Սնունդի համար, որն ուտում ես: Բերիի հողի համար, որը կերակրում է: Անծանոթի բարության համար: Ընկերոջ անխիղճ ազնվության համար: Օրվա անսպասելի պարգևների համար:

Շնորհակալ եղիր…

Մարմնիդ ինչ-որ մաս շարքից գուրս է եկել, և դու գիտակցում ես, որ այն երկար ժամանակ անտրտունջ ծառայել է քեզ:

Սիրած մարդը հեռացել է քեզանից, և դու գնահատում ես բոլոր այն պահերը, որ միասին եք անցկացրել` չիմանալով, թե ինչ է լինելու ապագայում: 

Զայրացած հաճախորդի հետ հանդիպումը ցույց է տալիս քո ներքին ուժը և կարեկցանքի չափը, ինչպես նաև հիշեցնում է քեզ, թե ներքուստ որքան խորն են տառապում մարդիկ, և նրանց որքան է պետք քո բարությունը և, թե` ինչպիսին կարող են լինել թույլատրելիի սահմանները:

Դու քո հարկերը վճարում ես դժկամորեն և առանց ցանկության: Իսկ հետո սկսում ես գնահատել քո կյանքի որակը` այն համարելով ինքնին պարգև: Կամ երկինքը մթնում է, և հորդացող անձրևը «ավիրում է» քո օրը: Իսկ հետո հանկարծակի բուռն ցանկություն է առաջանում շնորհակալ լինել հորդահոս անձրևներին, որոնք կյանքին թույլ են տալիս շքեղորեն ծաղկել:

Քեզ ազատել են աշխատանքից, դու լաց ես լինում, զայրանում ես, իսկ հետո մի առավոտ հանկարծ առկայծում է միտքը` դու ազատ ես և կարող ես զբաղվել նրանով, ինչով միշտ ուզեցել ես. համարձակ և ռիսկային մի գործ, որը քեզ երբևէ կստիպի կենսունակ զգալ:

Դու սիրում ես և թողնում: Սգում ես և տոնում անցողիկությունը: Դու քո անապահով պահերին քո իսկական տանն ես: Դու սիրահարվում ես ոչ թե վայրին, այլ այն հողին, որի վրա անում ես քո յուրաքանչյուր քայլը:

Այսօր ժամանակ գտիր` շնորհակալություն հայտնելու համար:

Գտի՛ր ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին. փոքր, հիմար, բայց մի բան կամ մեկին, ում դու գնահատում ես առանց որևէ պատճառի: Եվ գիտցի՛ր` չկա փոքր կամ հիմար, երբ նայում ես Աստծո աչքերով…

Աղբյուրը` Джефф Фостер

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Ջեֆ Ֆոստեր» 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Նայիր Աստծո աչքերով

  1. Уведомление: Նայիր Աստծո աչքերով. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s